Արցախի նախագահ. «Զինադադար չենք խնդրելու, պարտադրելու ենք»

Արցախի նախագահ. «Զինադադար չենք խնդրելու, պարտադրելու ենք»

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Mediamax.am: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ասել է, որ մենք «զինադադար չենք խնդրելու»։

«Մենք պիտի պարտադրենք զինադադար։ Եթե մենք զինադադար խնդրենք, դա լինելու է Հայաստանի վախճանը, ոչ թե Արցախի, որովհետեւ կռվում ենք ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի դեմ։

Թուրքիային Արցախը հետաքրքիր չէ, իրեն ամբողջ Հայաստան աշխարհն է հետաքրքիր՝ իր պանթյուրքիզմի ծրագրերն իրականացնելու առումով»,- ասել է Արայիկ Հարությունյանը կամավորականների հետ հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաեւ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում