Անցած երեք ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ․ ՊԲ (տեսանյութ)

Անցած երեք ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ․ ՊԲ (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.amԱրցախյան ռազմաճակատի ամբողջ երկարությամբ ինտենսիվ մարտական գործողությունները շարունակվում են: Այս մասին տեղեկացնում է ՊԲ-ն։

Հակառակորդը զրահատանկային ստորաբաժանումների ներգրավմամբ ձեռնարկել է գրոհներ հյուսիսային և հյուսիս արևելյան ուղղություններով:

ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ մարտ են վարում՝ հուժկու հարվածներ հասցնելով հակառակորդի հարձակվող ստորաբաժանումներին: Անցած երեք ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ: Հակառակորդի մյուս կորուստների թիվը ճշտվում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում