Այս ամենը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից երկարաժամկետ պլանավորված գործողություններ են. Արծրուն Հովհաննիսյան

Այս ամենը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից երկարաժամկետ պլանավորված գործողություններ են. Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Նմանատիպ կազմակերպված պատերազմ, օպերացիաները և հարվածները մեկ օրում, շաբաթում կամ ամսում չեն պլանավորում, այս ամենը երկարաժամկետ պլանավորված գործողություններ են. Վարդենիսում Tert.am-ի հետ զրույցում նշեց պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Ինչպես հայտարարեց ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, այս ամենը կոնկրետ թուրք -ադրբեջանական տանդեմի համակարգված աշխատանք է, վերջին ամիսներին հազարավոր ապացույցներ են եղել՝ Թուրքիայի ղեկավարության այցը Բաքու, Բաքվինը՝ Թուրքիա, համատեղ հայտարարությունները, սադրանքների նախապատրաստությունը, մեղքը հայկական կողմի վրա գցելը, իրենց անդադար լայնածավալ զորավարժությունները, ռազմատրանսսպորտային ավիացիայի փոխադրումը և այլն»,- ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը :

Նրա փոխանցմամբ՝ վնասված ենթակառուցվածքների համար իրականացվել են վնասազերծման փրկարարական, հրդեհամարման աշխատանքներ և այլ միջոցառումներ: Բարեբախտաբար, ծանր վիրավորներ չկան, հիմնականում թեթև այրվածքներով և բեկորային վնասվածքներով, վիրավորներով դեպքեր են:

Նա նշեց, որ հանդիպել են Գեղարքունիքի մարզպետի հետ, ամբողջ ղեկավարը կազմը լծված է գործին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում