AM | RU
USD
EUR
RUB

Պետք է կանգնեցնել արյունահեղությունը. Միքայել Մինասյան

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.amԱյս էսկալացիան նախորդներից վտանգավոր է թուրքական աննախադեպ ակտիվ ներգրավվածությամբ, ինչը լրջագույն սպառանալիք է ողջ տարածաշրջանի համար։ Այդ ներգրավվածությունը նշանակում է, որ Հարավային Կովկասը դառնալու է չդադարող պատերազմի ու ապակայունացման նոր գոտի. իտալական հեղինակավոր Secolo d’Italia-ի պարբերականին տված հարցազրույցում այս մասին ասել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանը։

-Պարոն դեսպան, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում երկու օր է՝ թեժ մարտեր են, ի՞նչ է այնտեղ կատարվում, ո՞վ է տվել կրակի հրամանը։

Երեք օր առաջ՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանն անցել է լայնածավալ հարձակման ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։ Կրակի հրաման տվողը միանշանակ Ադրբեջանն է։ Ո’չ Հայաստանը, ո’չ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իրավիճակի էսկալացիայից ոչինչ չէին շահում։ Չկա որևէ տեսական կամ գործնական ձեռքբերում, որ հայկական կողմը կարող էր ստանալ իրավիճակը սրելու արդյունքում։ Հայկական կողմը մշտապես հայտարարել է բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով հակամարտության լուծման իր պատաստակամության մասին, ինչն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ արդեն երկու տասնամյակից ավելի ընթանում է։

Մինչդեռ Ադրբեջանն իր մաքսիմալիստական դիրքորոշումից ոչ մի կերպ չի հրաժարվել, շարունակում է մերժել փոխզիջումների հնարավորությունը, մշտապես հանդես է գալիս ուժի կիրառման դիրքերից և բազմիցս հայտարարել է, որ զենքի ուժով փոխելու է ստատուս-քվոն։

Եվ չնայած հանգամանքին, որ բազմիցս հնչեցրել են Հայաստանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և գրեթե ողջ միջազգային հանրությունը, այն է՝ հակամարտությունը չունի ռազմական լուծում, Ադրբեջանն, օգտվելով տարածաշրջանում և աշխարհում ստեղծված իրավիճակից, անցել է իր բազմամյա սպառնալիքների իրականացմանը՝ իր մաքսիմալիստական ծրագրերը զենքի ուժով իրագործելու նպատակով։

-Դուք նշում եք, որ Ադրբեջանը դժգոհ էր բանակցություններից, բայց, ըստ էության, երկու տարի է՝ բանակցություններ չեն ընթանում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն է ասել այդ մասին՝ միաժամանակ հակասական հայտարարություններ անելով մեկ այն մասին, որ «Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան», մեկ՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Ըստ էության, Հայաստանն է եղել բանակցությունները փակուղի մտցնողը։

-Կարծում եմ՝ հիմա պատեհ պահը չէ փնտրելու բանակցային գործընթացի ձախողման մեղավորներին։ Հայաստանն այսօր ևս շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո հակամարտության խաղաղ կարգավորման իր հանձնառությանը։ Կրկնում եմ՝ բանակցությունների տապալումը ոչ մի կերպ չէր բխում հայկական երկու պետությունների շահերից։ Այս պահին բոլորիս պարտքն է անել հնարավոր առավելագույնը էսկալացիան րոպե առաջ դադարեցնելու համար։ Երբ անցում է կատարվում զենքին, բանակցություններին տեղ չի մնում այլևս և ճանապարհ է բացվում դեպի մարդկային անմեղ կյանքերի կորուստ։ Պետք է կանգնեցնել արյունահեղությունը։

-Ինչի՞ է ձգտում Ադրբեջանը և ի՞նչ պետք է անել արյունահեղությունը դադարեցնելու համար։

Ադրբեջանի ծրագրերում որևէ նորություն չկա։ Իլհամ Ալիևը ինչպես անցյալում, այնպես էլ այսօր չի թաքցնում, որ մտադիր է հայաթափել Լեռնային Ղարաբաղն ու ամբողջությամբ բռնակցել Ադրբեջանին։ Այս պատերազմի իրական նորությունը Թուրքիայի անմիջական աջակցությունն է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի դեմ իրականացվող ագրեսիայի ցեղասպան ծրագրին։ Այս էսկալացիան նախորդներից վտանգավոր է թուրքական աննախադեպ ակտիվ ներգրավվածությամբ, ինչը լրջագույն սպառանալիք է ողջ տարածաշրջանի համար։

Այդ ներգրավվածությունը նշանակում է, որ Հարավային Կովկասը դառնալու է չդադարող պատերազմի ու ապակայունացման նոր գոտի։ Նման պայմաններում, միակ բանը, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կարող են անել, դա սեփական բնակչության ապրելու իրավունքը և ֆիզիկական անվտանգությունը երաշխավորելու համար պայքարելն է։

Եվ չնայած ռազմա-տեխնիկական գերազանցությանը, չնայած Թուրքիայի աննախադեպ քաղաքական, նյութական ու տեխնիկական աջակցությանը, հայկական կողմն առայժմ ի վիճակի է կանխել ագրեսորներին։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը և հայկական բանակը միասին հիանալի տիրապետում են մարտավարությանը հակամարտության ընթացքում:

Հուսով եմ, որ, վաղ թե ուշ, այս իրավիճակը կստիպի Բաքվին մեկ քայլ ետ կատարել և հասկանալ, որ խնդիրը չի կարող լուծվել զենքի ուժով։ Բայց եթե ցանկանում ենք օր առաջ կանխել արյունահեղությունը ու նվազեցնել կորուստները, մարդկային ողբերգությունը, գործին պետք է առավել վստահ միջամտություն ցուցաբերի միջազգային հանրությունը։

Միջազգային հանրությունը չպետք է կասկածի հստակորեն մատնանշելու պատասխանատուներին, պետք է խուսափի հերթապահ հայտարարություններից և արդյունավետ միջոցներ ձեռնարկի, որպեսզի Թուրքիան ձեռնպահ մնա միջամտություններից, իսկ Ադրբեջանը դադարեցնի ագրեսիան և նստի բանակցությունների սեղանի շուրջ։

Լրահոս
Նիկոլական թիմն այժմ զբաղված է Ադրբեջանի հետ բարեկամության և համագործակցության մասին համաձայնագրի մշակմամբ.Մինասյան Ի՞նչ է պահանջում Ալիևը գերիների դիմաց. ի՞նչ է անում Նիկոլը, որ մեր գերիներին չսպանեն. քաղաքագետ Պատերազմի՝ պաշտոնապես չհայտնած զոհերը. ևս 71 անուն (մաս 4-րդ). Razm.info Էրիկ Մխիթարյանը գերեվարվել էր, սակայն նրա դին գտնվել է որոնողական աշխատանքների արդյունքում․ Հովհաննիսյան Անհետ կորած զինվորների ծնողները կառավարության շենքում ծեծել են Արսեն Թորոսյանին՝ լկտի պահվածքի համար. Mediaport ԱՀ ՊԲ-ն հրապարակել է զոհված զինծառայողների նոր անուններ Առաջատար հարկատուն Ակբան է՝ 2021-ի առաջին եռամսյակի արդյունքով Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ն չի բացառել զինվորականների թվի աճը Ուկրաինայում Ես ընդեղ չեմ եղել. իմքայլական պատգամավորը Շուշին գրավելու կամ հանձնվելու մասին «Ադրբեջանը ծաղրում է պատերազմի հայ զոհերին». Bild պարբերական Գերությունից վերադարձած տղաներին կրկին բանա՞կ են տանում Մերկելը ստացել է AstraZeneca պատվաստանյութի առաջին չափաբաժինը. ԼՈՒՍԱՆԿԱՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ. 53 օր գերության մեջ գտնվող զինվորին ետ են տարել բանակ. բացառիկ մանրամասներ. Armlur.am Ռոնալդուն ներկայացրել է CR7 բրենդի նոր ակնոցները Եթե կարծում եք՝ Արցախի խնդիրը միայն մեր հարցն է, սխալվում եք. Վրաստանին եւս մտահոգում են նոր իրողությունները. ՀՀ նախագահ Սոթքի աշխատակիցները փակել են հանքավայր տանող ճանապարհը. 4 ամիս աշխատավարձ չեն ստացել Մենք Թուրքիային, ի վերջո, կկարողանանք համոզել, որ Ղրիմի հարցում իրենց դիրքորոշումը միանգամայն սխալ է․ Պեսկով Դոլարի, եվրոյի, ռուբլու, ֆունտի փոխարժեքները շարունակում են աճել․ ԿԲ «Այս մեքենան աշխարհի ամենաթանկ BMW-ներից է». Գոհար Ավետիսյանի թանկարժեք նվերը կրտսեր եղբորը Նախագահի հյուրանոցային ծախսերը, ինչպես սովորաբար ընդունված է պաշտոնական այցերի դեպքում, հոգում է հրավիրող կողմը Հայաստանը հնարավոր է վետո դնի Ադրբեջանի՝ ԵԱՏՄ նիստին մասնակցելուն. Փոխվարչապետ Կոռեկտ արտահայտվեք այն քաղաքական ուժի ղեկավարի մասին, ում շվաքի ներքո սահուն եկել, բազմել եք այստեղ. Պապիկյանը՝ Մարուքյանին Արմեն Սարգսյանը բնակվում է Թբիլիսիի գերշքեղ հյուրանոցներից մեկում. Mediaport Օնիկ Գասպարյանը հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն քառատողով է պատասխանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Ինչքան փեսա, աներձագ, մոքիրի տղա կա, բերել պաշտոն եք տվել. Էդմոն Մարուքյան Ինչ տեսել տեսել էինք, ծափ տվող ուսապարկ չէինք տեսել. Իշխան Սաղաթելյան Մատաղիսում ականի պայթյունից ադրբեջանցի զինծառայող է մահացել ԱԺ-ում չստացված դերասանների փառատոն է. Տ. Աբրահամյան Գ. Գորգիսյան. «Տեղին կլիներ, որ Կառավարության հաշվետվությունը լիներ մեկ տող` կներեք, մենք տապալեցինք ու ձախողեցինք 2020 թվականը» Պետք է աշխատել ոչ թե օրական 12 ժամ, այլ՝ ուղեղով․ տնտեսագետը՝ Քերոբյանի նախագծի մասին Արցախի 75 %-ն է հանձնվել, մնացած 25%-ը չկատարելու միակ պատճառը՝ ՌԴ-ն է Իրական «մեղավորներն» ու «արդարները» կմնան անհայտ, քանի դեռ երկրի գլխին թիվ մեկ մեղավորն է 3300 կյանքերն էին Հայաստանի ապագան, դուք չէիք. Անի Սամսոնյանը՝ իշխանությանը Գալկինը և երեխաները Պուգաչովային հաճելի անակնկալ են մատուցել (լուսանկարներ, տեսանյութ) Թող համարձակություն ունենա տղամարդավարի անուններ տա․ Սեյրան Օհանյան. «Հրապարակ» Իշխանությունն ուզում է Մարգահովիտում հանքասարը բացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Եվրախորհրդարանի պատգամավորը՝ Բաքվում բացված «պուրակի» մասին. «Ժողովուրդ»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan