Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ–ին. Փաշինյան

Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ–ին. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armeniasputnik.am: Հայաստանը չի պատրաստվում դիմել ՀԱՊԿ–ին հայ–ադրբեջանական սահմանին ընթացող մարտական գործողությունների հարցով։ Ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարություն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀԱՊԿ–ին դիմելը քաղաքական հարց է։ Մենք սերտորեն աշխատում ենք ՀԱՊԿ-ի հետ, բայց դժվար է խոսել այն մասին, թե որ դեպքում կդիմենք ՀԱՊԿ–ին։ Հայաստանի զինված ուժերն ի վիճակի են պաշտպանել երկրի անվտանգությունը»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով ՝ Հայաստանը բոլոր հնարավոր միջոցներով կապահովի իր անվտանգությունը. ՀԱՊԿ-ի հետ, թե առանց ՀԱՊԿ-ի` դա արդեն այլ հարց է։

Վարչապետը նշեց, որ Հայաստանը քննարկում է իր անվտանգության ապահովման հնարավորությունները՝ ելնելով տվյալ պահին ստեղծված իրավիճակից և ընդհանուր քաղաքական համատեքստից։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում