Փաշինյանն այս փուլում հնարավոր չի համարում Երևան-Մոսկվա-Բաքու եռակողմ հանդիպումը
30/09/2020 11:26
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, 24news.am: Այս փուլում Հայաստանը հնարավոր չի համարում ԼՂ հարցի վերաբերյալ եռակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ՝, Երևանում ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ռազմական ինտենսիվ գործողությունների ընթացքում տեղին չէ խոսել Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան գագաթնաժողովի մասին: Բանակցությունների համար անհրաժեշտ են համապատասխան մթնոլորտ և պայմաններ», – ասել է Փաշինյանը, ապա հավելել, որ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։
«Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը կամ Ղարաբաղը պատրաստ են հարցը լուծել՝ ի վնաս իրենց ազգային շահերի և անվտանգության», – նշել է վարչապետը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում