ՌԴ զինվորականները ուշիուշով հետևում են իրադրության զարգացմանը․ Պեսկով

ՌԴ զինվորականները ուշիուշով հետևում են իրադրության զարգացմանը․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Armeniasputnik.am: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ զինվորականներն ուշիուշով հետևում են Լեռնային Ղարաբաղի առաջնագծում ընթացող իրադարձությունների զարգացումներին, տեղեկությունները հանգամանորեն վերլուծվում են։

«Մենք մանրամասն արձանագրում ենք բոլոր հայտարարությունները, որոնք անում են միջազգային առաջնորդները բարձրագույն ու բարձր մակարդակով աշխարհի տարբեր երկրներից», – ասել է նա` պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Կրեմլի կարծիքով Անկարան աջակցում է Բաքվին։

Պեսկովին խնդրել են պարզաբանել՝ կարելի՞ է միանշանակ ասել, որ Թուրքիան որևէ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, նա պատասխանել է, որ իր ասածին ավելացնելու բան չունի։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում