AM | RU
USD
EUR
RUB

Հունաստանի նախաձեռնությամբ ԼՂ հարցով ԵԱՀԿ Մշտական խորհրդի հանդիպում է տեղի ունեցել

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Երեքշաբթի երեկոյան Հունաստանի խնդրանքով տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստ: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով Հունաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը:

Հաղորդվում է, որ Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը համապատասխան պահանջը ներկայացրել է ԵԱՀԿ-ում նախագահող Ալբանիային ուղղված նամակում:

«Հունական նախաձեռնությունը նպատակ ունի ԵԱՀԿ շրջանակներում քննարկում անցկացնել ներգրավված երկու կողմերի մասնակցությամբ և քննարկել ճգնաժամը լիցքաթափելու բոլոր հնարավոր ուղիները: Նպատակը Մինսկի խմբում բանակցությունների վերսկսումն է խնդրի խաղաղ կարգավորման շուրջ»,- ասված է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Հունական կողմն ընդգծել է, որ «ճգնաժամի լուծումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով, այլ ոչ թե ռազմական միջոցներով»:

«Հունաստանը դատապարտում է ցանկացած երրորդ կողմի միջամտությունը, որը խթանում է լարվածությունը: Այս համատեքստում Թուրքիան պետք է զերծ մնա այդ ուղղությամբ արվող գործողություններից և հայտարարություններից»,- ասված է հայտարարության մեջ:

Հունաստանի ԱԳՆ տեղեկատվության համաձայն՝ արտգործնախարար Դենդիասն իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցում պատրաստակամություն է հայտնել «ներդրում ունենալ ճգնաժամի անհապաղ լիցքաթափման գործում»:

«Վաղը տեսակոնֆերանսի ձևաչափով նոր զրույց տեղի կունենա Մնացականյանի հետ»,-տեղեկացրել են Հունաստանի ԱԳՆ-ում:

Ըստ ԵԱՀԿ կայքի՝ երեքշաբթի կայացած Մշտական խորհրդի նիստում կազմակերպության ներկայիս նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը ասել է, որ ինքը «մշտական կապի մեջ է (հակամարտության) կողմերի հետ», և որ դիտորդական խումբը պատրաստ է «իրավիճակի թույլ տալուն պես տեղում վերսկսել մոնիթորինգը»:

 

Լրահոս
Թրամփը հայտարարել է, որ հեշտությամբ կհասնի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը (տեսանյութ) Թուրքական F-16 ինքնաթիռներ են նույնականացվել Ադրբեջանի Գաբալա ավիաբազայում Հայկական արտադրության կառավարվող հարվածային ԱԹՍ-ն` կիրառության մեջ․ ՊՆ խոսնակը տեսանյութ է հրապարակել Ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի գյուղերը. Արցախի ԱԻ պետական ծառայություն Ավետարանոց գյուղի մատույցներում ՊԲ-ն փորձում է չեզոքացնել ադրբեջանական դիվերսիոն խմբին. Վահրամ Պողոսյան Խոցվել է հակառակորդի հերթական ԱԹՍ-ն (լուսանկարներ) Արևելյան Ամերիկայի ՀՅԴ կառույցը ավելի քան 2 տոննա բժշկական պարագաներ է ուղարկել Երևան ՊԲ-ն գերի է վերցրել հայախոս ադրբեջանցու (Տեսանյութ) ՊԲ-ն ոչնչացնում է թշնամու զրահատեխնիկան (տեսանյութ) Իրանի Զինված ուժերը զորավարժություններ է իրականացրել Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում Այսօր երեկոյան Ամենայն Կաթողիկոսը հանդես կգա ուղերձով «Իմամ Զաման» մեխանիկական բրիգադին Իրանում հանձնարարել են ապահովել Խոդաաֆարինի անվտանգությունը ՊԲ-ն հրապարակել է հերթական հերոսական արարքներ կատարած զինծառայողների անունները ՊԲ-ն հրապարակել է ևս 11 զոհի անուն Գիշերը հրետանի է կիրառվել Մարտունու և Ասկերանի շրջանների ուղղությամբ․ ԱԻՊԾ Արցախի բնակչության շուրջ 60 տոկոսը լքել է բնակավայրը. ԱՀ ՄԻՊ Ազովի ծովում գտնվող ռուսական լցանավը, որի վրա պայթյուններ են որոտացել, տեխնիկական խնդիրներ չի ունեցել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հոկտեմբերի 25 Ռուս լրագրողի «Անկոտրում Արցախ» ֆիլմը Պայթյուններ են որոտացել Ազովի ծովում տեղակայված ռուսական լցանավում Լիտվայի հայ համայնքը Վիլնյուսի կենտրոնում երթ է կազմակերպել՝ ի աջակցություն Արցախի Գրադի և սմերչի կայանքներից հրթիռակոծվել է Մարտունի քաղաքը և Թաղավարդ համայնքը ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են թշնամական հերթական անօդաչուն Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին Զ. Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների հետ (տեսանյութ) ԱՄՆ-ն Գերմանիայում գաղտնի զորավարժություններ է անցկացրել ՊՆ-ն հերքում է հայկական ինքնաթիռի խոցման մասին ադրբեջանական հայտարարությունը Թշնամին ունի 6614 զոհ. ինֆոգրաֆիկա Եգիպտոսի նախագահ. Էրդողանի հովանավորյալ ահաբեկիչները կարող են խնդիր դառնալ Հունաստանի համար Սիրիայում հարվածներ են հասցվել Անկարայի աջակցությունը վայելող հանցավոր խմբավորումների նավթապահեստարաններին Ադրբեջանական ԶՈՒ-ն հարձակման փորձեր է կատարում նաև հայկական ԶՈՒ համազգեստով. ԱՀ ՄԻՊ Հասցեական կրակով նպաստել են թշնամու առաջխաղացման փորձերը կանխելուն, խոցել են տանկեր Հրապարակվել են Արցախի պաշտպանության համար զոհված ևս 36 զինծառայողների անունները Պենտագոնը С-400 համակարգի փորձարկումից հետո Թուրքիային «լուրջ հետևանքների» նախազգուշացում է արել Սա էլ մեր պատասխանն է․ Վահրամ Պողսյանը՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում այսօր տեղի ունեցած պսակադրության մասին (տեսանյութ) Դժվար պահերն անցել են, թշնամին օդային գերակայություն այլևս չունի․ Արկադի Տեր-Թադևոսյան Գիշերը թշնամական ուժերը Ստեփանակերտի խաղաղ բնակչության վրա «Սմերչ» հրթիռներ են կիրառել, նյութական վնասները շատ են (լուսանկարներ) Թուրքիան 1200 հատուկջոկատային է ուղարկել արցախյան ռազմաճակատ. Wargonzo Արցախի ՊԲ-ն ներկայացրել է թշնամու կենդանի ուժի և ամրակառույցների ոչնչացման հերթական տեսանյութը Այսօր Սիդնեյում բազմամարդ երթ կանցկացվի հանուն Արցախի ճանաչման
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan