Բաքուն հայտնել է խաղաղ բնակչության շրջանում 14 զոհի մասին

Բաքուն հայտնել է խաղաղ բնակչության շրջանում 14 զոհի մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱդրբեջանի գլխավոր դատախազությունը չորեքշաբթի հայտնել է արցախյան հակամարտության գոտում լարվածության սրումից հետո երկրի քաղաքացիական բնակչության շրջանում 14 զոհի և 46 վիրավորի մասին, գրում է tass.ru-ն։

Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ վնասվել է նաև 116 բնակելի տուն, ինչպես նաև 26 քաղաքացիական օբյեկտ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում