Կոնգրեսական Աննա Էշուն ԱՄՆ վարչակազմին կոչ է արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

Կոնգրեսական Աննա Էշուն ԱՄՆ վարչակազմին կոչ է արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն հայտարարություն է տարածել Արցախում ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ՝ դատապարտելով թուրք-ադրբեջանական ռազմական հարձակումը Արցախի և Հայաստանի դեմ:

«Միացյալ Նահանգները կամ միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի չհրահրված ագրեսիան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ: Թուրքիայի չներգրավվածության մասին հաղորդումները հավասարապես մտահոգիչ և անընդունելի են: Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի հարձակումն Արցախի նկատմամբ, և Թրամփի վարչակազմը պետք է արագորեն աշխատի աճող հակամարտության ապաէսկալացիայի ուղղությամբ: Կոչ եմ անում ԱՄՆ վարչակազմին և Կոնգրեսին անհապաղ կասեցնել Ադրբեջանին տրամադրվող ողջ ռազմական օգնությունը»,- ասվում է կոնգրեսականի հայտարարության մեջ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում