Լավրովը ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ քննարկել է իրավիճակն Արցախում

Լավրովը ԵՄ դիվանագիտության ղեկավարի հետ քննարկել է իրավիճակն Արցախում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են ղարաբաղյան հակամարտության գոտում լիակատար և անհապաղ հրադադարի անհրաժեշտությունը և կոչ են արել երկրներին առավելագույն զսպվածություն դրսևորել:

«Քննարկվել է ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Ընդգծվել է լիակատար և անհապաղ հրադադարի անհրաժեշտությունը»,– ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ինչպես ընդգծել են նախարարությունից, կողմերն աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ սեպտեմբերի 27-ին արած հատուկ հայտարարությանը, որով կոչ է արվում հակամարտող կողմերին դադարեցնել հետագա էսկալացիան:

Հեռախոսազրույցը կայացել է ԵՄ կողմի նախաձեռնությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում