AM | RU
USD
EUR
RUB

Արցախում Ադրբեջանի ոտնձգությունների հետևանքով սպանվել է ընդհանուր յոթ խաղաղ բնակիչ. մանրամասներ

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Times.amԱրցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մեկնարկած փաստահավաք առաքելության շրջանակում կատարվել է սեպտեմբերի 27-30-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված ոտնձգությունների դեպքերի հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրություն, որի արդյունքները ներկայացրել է Արցախի ՄԻՊ-ը։

Սպանվել է ընդհանուր յոթ խաղաղ բնակիչ, որոնցից 1-ը` մանկահասակ աղջիկ, 2-ը` 24-ամյա և 65-ամյա տղամարդիկ, 4-ը` 59-ամյա, 61-ամյա, 63-ամյա և 79-ամյա կանայք: Մանկահասակ երեխան, չորս կանայք և մեկ տղամարդը սպանվել են իրենց տան բակում, իսկ երիտասարդը` գյուղի մերձակայքում:

Լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր 31 անձ, որից 7-ը իգական, իսկ 24-ը արական սեռի քաղաքացիներ են:

Հիշյալ անձանցից 23-ը վիրավորումը ստացել է անմիջապես իր բնակության վայրում` բնակելի տանը կամ դրա մոտակայքում արկի պայթյունի հետևանքով (ընդ որում երկու դեպքում արկը պայթել էր հենց բազմաբնակարան շենքի բակում), 6-ը` համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս մարդատար տրանսպորտային միջոցի թիրախավորման և խոցման հետևանքով, իսկ 2-ը` հասարակական այլ վայրում:

Ստեփանակերտ քաղաքում կամ դրան հարակից հատվածներում լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել 10 անձ, Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում` 1 անձ, Թաղասեռ համայնքում` 3 անձ, նույն շրջանի Վարդաշատ համայնքում` 1 անձ, Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում` 5 անձ, Սպիտակաշեն համայնքում` 1 անձ, Մարտակերտի շրջկենտրոն Մարտակերտ քաղաքում՝ 1 անձ, Մաղավուզ համայնքին հարակից հատվածում` 4 անձ, Ն.Հոռաթաղ համայնքում` 2 անձ, նույն շրջանի Մատաղիս համայնքում` 1 անձ, Շահումյանի շրջկենտրոն Քարվաճառ համայնքում` 2 անձ:
Տուժած քաղաքացիների թիվը ըստ տարիքային խմբերի ունի հետևյալ պատկերը` մինչև 14 տարեկան` 3 անձ, 15-25 տարեկան` 1 անձ, 26-35 տարեկան` 4 անձ, 36-50 տարեկան` 8 անձ, 50-ից բարձր` 15 անձ:

Ստացած մարմնական վնասվածքները հիմնականում տեղակայված են տուժողների ստորին և վերին վերջույթներին ու դեմքին` բեկորային հարվածների արտահայտված տեսքով:

Արցախի ՄԻՊ գրասենյակից հիշեցնում են, որ նշված տվյալները վերջնական չեն, ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է փաստահավաք առաքելությունը, որի արդյունքների վերաբերյալ կտրվեն թարմացված տեղեկություններ:

Պաշտպանը շուտով հրապարակելու է իր արտահերթ զեկույցը, որտեղ, բացի վիճակագրական տվյալներ հրապարակելուց, նաև ներկայացնելու է փաստական ու իրավական վերլուծություն:

Լրահոս
Մի քանի օջախային տեղերում մեր զինված ուժերը հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը կասեցրել են. Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ) Մենք հայրենիքի պաշտպանությանը լծվելու համար որևէ կոչի չենք սպասել․ Իշխան Սաղաթելյան ՀՀ նախագահը հանդիպել է ԵԽ նախագահի հետ Հայտնի է վերջին 24 ժամում Լեռնային Ղարաբաղի դեմ կռվում մահացած սիրիացի վարձկանների թիվը Հունական նավատորմը պաշտպանիչ պատ է ձևավորել Միջերկրական կղզու շուրջ՝ ի պատասխան թուրքական կողմի գործողությունների «Հանեք մեզ այս ճահճից». Ադրբեջանի բանակի կազմում կռվող վարձկանի զանգը Թուրքիա Conflict Intelligence Team-ը հաստատել է Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղի դեմ կռվող սիրիացի վարձկանների առկայությունը Երրորդ երկրները պետք է հեռու մնան հակամարտությունից և չբորբոքեն իրավիճակը. ԱՄՆ Պետքարտուղար Ռուսական օդուժը հզոր հարված է հասցրել Սիրիայի հյուսիսարևմտյան շրջանում տեղակայված ահաբեկչական խմբավորման դիրքերին Ֆրանսիայի կողմից Արցախի ճանաչումը անհավանական ժանրից չէ. Վիենի փոխքաղաքապետ (տեսանյութ) Հարավային ուղղությամբ մարտերը շարունակվում են ՀՀ կառավարությունն արգելք է դրել թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման վրա ՊԲ-ն հրապարակել է ևս 62 զոհի անուն Թուրքական ուժերը դուրս են եկել Սիրիայի հյուսիսում խոշորագույն ռազմակայանից. Al Monitor Լավրովն առանձին հանդիպումներ է ունեցել Մնացականյանի և Բայրամովի հետ ԼՂ-ն Մակրոնից ճանաչում է սպասում. Свободная Пресса-ն փորձագիտական կարծիքներ է ներկայացրել Ինչպես է Արցախի զինուժը խոցում հակառակորդի ստորաբաժանումն ու ստիպում նահանջել (տեսանյութ) Հանդիպել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը․ Արման Մուսինյան Հակառակորդի կորուստների վերջին տվյալները Մենք նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմի մեջ ենք, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին. վարչապետի հարցազրույցը IRNA-ին Իրանն օդային պաշտպանության լայնածավալ զորավարժություններ է սկսել Վարդան Ոսկանյան. Իրանի ներսում պանթյուրքական բաշիբոզուկների ծպտյալ խմբերի զգալի մասը «փուռն են գնացել» Ռուսաստանի համար ժամանակն է վերանայել հարաբերությունները Թուրքիայի հետ․ realtribune.ru Ալիևը հրաժարվել է ԼՂ թեմայով հարցազրույցից Երեք շաբաթում մեր հայրենակիցները Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին 4.5 միլիոն դոլար են նվիրաբերել․ ՊՆ մամուլի խոսնակ Գերմանիայում ՀՀ դեսպան. Արցախի ժողովրդի անվտանգությունը պահպանելու միակ ճանապարհը ԼՂ անկախության ճանաչումն է ԵԱՏՄ-ից հումանիտար, առողջապահական և ռազմական նպատակով պետությանը հանձնվող ապրանքների ներմուծումը կազատվի հարկերից Մոսկվայում Զոհրաբ Մնացականյանը հանդիպում կունենա Սերգեյ Լավրովի հետ․ ԱԳՆ Երևանում հանդիպել են Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող նախագահները ԱՄՆ-ն մտադիր է իր զորքերն ավելի մոտեցնել ՌԴ սահմաններին. Военное Обозрение «Մեդիա պաշտպան»-ն անթույլատրելի է համարում պատերազմական այս օրերին ներքին լարում ստեղծելու ցանկացած փորձ Ալիևն արդեն մի քանի օր է՝ գտնվում է Թուրքիայում․ Волна Каспия Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1836 դեպք Իսրայելը Սիրիայի հարավում հարձակվել է իրանամետ աշխարհազորայինների վրա. լրատվամիջոցներ Ներկայումս տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի հյուսիսային և հարավային ուղղություններում. Արցախի ՊՆ Լուսադեմին Մարտակերտը՝ հարակից գյուղերով, նորից հայտնվել է թշնամու նշանակետում. ԱԻՊԾ Քաղաքացիները ակցիա են անում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց. ՈՒՂԻՂ Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և Կոտայքում Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանումները հարավային ուղղությամբ խոցել են հակառակորդի ինքնաթիռ․ ՊՆ մամուլի խոսնակ Ես համաձայն չեմ, որ Կազանում սպառվել էր բանակցային ճանապարհով խնդրի լուծումը. Սերժ Սարգսյանի հարցազրույցը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan