ՄԻՊ-ն ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով դադարեցրել է փաստահավաք աշխատանքը Գեղարքունիքում

ՄԻՊ-ն ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով դադարեցրել է փաստահավաք աշխատանքը Գեղարքունիքում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.amՀայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կեսգիշերին մոտ գրել է.

«Այսօր փաստահավաք աշխատանքների նպատակով Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ու մարզի Սոթք, Շատվան, Կութ և մյուս գյուղերում էինք՝ կապված քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական ռազմաօդային և հրետանային հարձակումների հետ:

Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ստիպված եղանք դադարեցել աշխատանքները։

Մանրամասներն ու արդյունքները կներկայացնենք վաղը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում