Ճապոնիան կոչ է արել ԼՂ առաջնագծում դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ
01/10/2020 09:15
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ճապոնիայի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված կողմերին կոչ են անում դադարեցնել ռազմական դիմակայությունը և նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն, գրում է tass.ru-ն։
«Մենք բոլոր ներգրավված կողմերին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, ցուցաբերել առավելագույն զսպվածություն և անցնել երկխոսության»,– նշել է նա:
Կատոն նաև ընդգծել է, որ Ճապոնիայի կառավարությունը լուրջ մտահոգություն ունի տարածաշրջանում տեղի ունեցող ռազմական բախումների կապակցությամբ, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության շրջանում զոհերի:
«Մենք մտադիր ենք շարունակել ուշադիր հետևել իրավիճակի զարգացմանը»,– հավելել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում