«Եթե Էրդողանը շարունակի անցնել սահմանները, դա կարող է լինել նրա ոչնչացումը»․ Financial Times

«Եթե Էրդողանը շարունակի անցնել սահմանները, դա կարող է լինել նրա ոչնչացումը»․ Financial Times

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը հայտնի է որպես պրագմատիկ և կռվարար մարդ և արդեն 17 տարի ղեկավարում է Թուրքիան, տարածքային սահմանների և ծովային գազային հանքավայրերի պատճառով Միջերկրական ծովի արևելյան հատվածում լարվածության սրման ֆոնին հետ է կանչել հետախուզական նավը և համաձայնել է վերսկսել բանակցությունները Հունաստանի հետ, մինչդեռ, կարծես, միաժամանակ նետվել է մեկ այլ հակամարտության, այս անգամ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, գրում է բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը։

Հոդվածագրի կարծիքով՝ Էրդողանի մասնակցությունը ԼՂ հակամարտությանը «կարող է ևս մեկ դիմակայության հանգեցնել իր նախկին ընկեր և գործընկեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»։

«Թուրքիան Ռուսաստանին մարտահրավեր է նետում Հյուսիսային Աֆրիկայում և Լևանտում, սակայն դա նույնը չէ, ինչ Կովկասում։ Թեև այդ տարածքը կարող է լինել նախկին Օսմանյան տարածք, դա նաև նախկին Խորհրդային տարածք է»,- ընդգծում է հոդվածագիրը։

Ինչպես նշում է հոդվածագիրը, Էրդողանի ավտորիտար կառավարման ընթացքում ներքին և արտաքին քաղաքականության միջև հայեցակարգային սահմանը ջնջվել է։

Նրա խոսքով՝ «և՛ ներքին, և՛ արտաքին քաղաքականությունը խանդավառված է ազգայնականությամբ։ Արտասահմանում կոշտ ուժ կիրառելու մասին Էրդողանի կոչերը, երկրորդ պլան մղելով փորձառու դիվանագետների սերունդներին, տպավորություն են ստեղծում, որ Թուրքիան վտարանդի է դարձել»։

Հոդվածագրի խոսքով՝ ԼՂ-ում հակամարտության մեջ Թուքիայի ներգրավվածությունը «տեղի է ունենում այն ժամանակ, երբ Էրդողանը քաղաքականապես խոցելի է, նրա արկածախնդրությունը կարող է անդրադառնալ թուլացած տնտեսության և ազգային արժույթի վրա»։

«Եթե Էրդողանը շարունակի անցնել սահմանները, դա կարող է լինել նրա ոչնչացումը»,– եզրափակել է հոդվածագիրը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում