ՊՆ-ն կամավորներին համոզիչ կերպով խնդրում է ինքնակամ չմեկնել առաջին գիծ

ՊՆ-ն կամավորներին համոզիչ կերպով խնդրում է ինքնակամ չմեկնել առաջին գիծ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.amՀայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել կամավորագրման գործընթացների վերաբերյալ:

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանի ֆոյսբուքյան էջում հրապարակված հայտարարությա մեջ ասվում է.

«ՀՀ պաշտպանության նախարարությունը, բարձր գնահատելով հայրենիքի պաշտպանությանը միանալու մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների ցանկությունը, կոչ է անում կարևոր այդ գործընթացն իրականացնել խիստ կանոնակարգված կերպով:

Մասնավորապես՝ արդեն իսկ գրանցվում են դեպքեր, երբ կամավորականների խմբերն առաջնագիծ են մեկնում առանց համապատասխան զինվորական կառույցների հետ իրենց գործողությունները համակարգելու, ինչը կարող է խնդիրներ առաջացնել, բուն մարտական գործողությունների արդյունավետ կազմակերպման գործում: Պաշտպանության նախարարությունը բոլոր, այդ թվում նաև պահեստազորում չհաշվառված, բայց կամավորագրվելու ցանկություն ունեցող մեր քաղաքացիներին համոզիչ կերպով խնդրում է զերծ մնալ չհամակարգված գործողութուններից, ցուցակագրվելու, առաջնագիծ մեկնելու և մնացած բոլոր հաջորդական քայլերը համաձայնեցնել տարածքային զինվորական կոմիսարիատների հետ: Համակարգված և միասնական գործողություններն են, որ տրամաբանական ավարտին են հասցնելու հաղթական պատերազմը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում