Լելե Թեփեի տարածքում խոցված ադրբեջանական ուղղաթիռն ընկել է Իրանի տարածքում․ ՊԲ
01/10/2020 11:31
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում:
Այս մասին հայտնում է Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունը։
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է՝ նշվածը իր մեջ որևէ միտումնավորություն չի պարունակում, և քանի որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններն ընթանում են ԻԻՀ սահմանին շատ մոտ, ցավոք, նման դեպքերն անխուսափելի են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում