Սդրբեջանական զինուժին հասցված հարվածները, մեծաթիվ կորուստները մեր զգոնությունը ոչ մի դեպքում չպետք է թուլացնեն․ Տիգրան Աբրահամյան

Սդրբեջանական զինուժին հասցված հարվածները, մեծաթիվ կորուստները մեր զգոնությունը ոչ մի դեպքում չպետք է թուլացնեն․ Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Facebook: Ռազմաճակատի տարբեր ուղղություններում ադրբեջանական զինուժին հասցված հարվածները, մեծաթիվ կորուստները մեզ ոչ մի դեպքում հանդարտվելու, զգոնությունը թուլացնելու առիթ չեն տալիս։

Նույնը վերաբերվում է տեղեկատվական պայքարին։

Հայաստանի և Արցախի ներքին համախմբվածությունը վնասող ցանկացած հայտարարություն, գրառում, քայլ պետք է արագ կանխել, չեզոքացնել, ինչ գնով էլ լինի։

Ներքին հակասությունները, հակակրանքը, ոչ սթափ գնահատականները պետք է փաթեթավորել և ուղարկել աղբարկղ։

Մեզ մարտիկներ են անհրաժեշտ պայքարի բոլոր ճակատներում, իսկ դա միայն ռազմաճակատը չի»։

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում