Ադրբեջանական ԶՈՒ-ն թիրախավորել է նաև Agence France-Presse միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան

Ադրբեջանական ԶՈՒ-ն թիրախավորել է նաև  Agence France-Presse միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։

Նշենք, որ Մարտունիում ադրբեջանական զինուժի թիրախային կրակի տակ հայտնված լրագրողների խմբում է եղել նաև 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը։ Նա մեջքի շրջանում վիրավվել է, այս պահին գտնվում է հիվանդանոցի ճանապարհին։

Ավելի վաղ Ադրբեջանական հրետակոծությունից վիրավորվել է «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, ինչպես օտարերկրացի լրագրողներ․ նրանց թվում են նաև լրագողներ Ֆրանսիայից, նաև ռուսական «Դոժդ»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում