Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, Ստեփանակերտում վիրահատում են

Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, Ստեփանակերտում վիրահատում են

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Արցախում վիրավորված Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժշկական կենտրոնում: Լրագրողներն Ադրբեջանի ԶՈւ հրետակոծության արդյունքում վիրավորում էին ստացել Մարտունու քաղաքապետարանի շենքում: Այս մասին հայտնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը:

Ավելի վաղ գրել էինք, որ Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվել են Le Monde-ի 2 լրագրող (Ֆրանսիայի քաղաքացիներ): Նրանց տեղափոխում են Մարտունու հիվանդանոց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում