ՌԴ Անվտանգության խորհուրդն ընդգծել է զինյալների՝ Սիրիայից և Լիբիայից ԼՂ տեղափոխման վտանգը
01/10/2020 16:37
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական անդամները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ խոսել են Սիրիայից և Լիբիայից զինյալների դեպի Լեռնային Ղարաբաղ տեղափոխման հետևանքով տարածաշրջանում ստեղծված ծայրահեղ վտանգավոր իրավիճակի մասին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում տալով նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությանը:
«Հանդիպման մասնակիցները մատնաշել են Սիրիայից և Լիբիայից զինյալների տեղափոխման հետ կապված տարածաշրջանում ծայրահեղ վտանգավոր դրությունը»,– նշել է նախագահի մամուլի քարտուղարը:
Նաա ընդգծել է, որ հանդիպման ժամանակ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ԼՂ առջնագծում տիրող իրավիճակի առնչությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում