Ռուսաստանը սեփական տվյալներն ունի Ղարաբաղյան հակամարտությանը Մերձավոր Արևելքից զինյալների մասնակցության վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը սեփական տվյալներն ունի Ղարաբաղյան հակամարտությանը Մերձավոր Արևելքից զինյալների մասնակցության վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.amՌուսաստանը տիրապետում է սեփական տվյալների, որ Մերձավոր Արևելքի զինյալները կռվում են Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

«Մենք ունենք այդ տեղեկությունները, դրանք մեր ձեռքի տակ են», – ասել է նա հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Ռուսաստանն ունի իր սեփական տվյալները Ղարաբաղյան հակամարտության գոտի վարձկաններին տեղափոխելու վերաբերյալ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում