Էրդողանը մերժել է Պուտինի, Մակրոնի ու Թրամփի կոչը

Էրդողանը մերժել է Պուտինի, Մակրոնի ու Թրամփի կոչը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Mediamax.amԹուրքիայի նախագան Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է այսօր Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի եւ Էմանուէլ Մակրոնի ընդունած համատեղ հայտարարությանը, որով նրանք կոչ էին արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:

Reuters-ի հաղորդման համաձայն, ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում, նա ասել է, որ երկարատեւ խաղաղության հասնելու համար «Հայաստանը պետք է դուրս գա օկուպացված տարածքներից»:

«Հաշվի առնելով, որ Ռուսաստանն, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիա այս խնդիրը արհամարհել են գրեթե 30 տարի, անընդունելի է, երբ նրանք փորձում են հրադադար սահմանել», – ասել է Թուրքիայի նախագահը:

Հատկանշական է, որ Պուտինի, Թրամփի եւ Մակրոնի կոչը ուղղված էր Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին, բայց դրան առաջինն արձագանքել է Էրդողանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում