CDI գործադիր հանձնաժողովն ընդունեց Արցախյան հակամարտությանը նվիրված բանաձև

CDI գործադիր հանձնաժողովն ընդունեց Արցախյան հակամարտությանը նվիրված բանաձև

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, FacebookՔիչ առաջ ավարտվեց Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի (CDI) գործադիր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էի նաև ես։ Նիստին քննարկվեց և ընդունվեց հատուկ բանաձև՝ նվիրված Արցախյան հակամարտությանը:

Համաշխարհային ամենախոշոր քաղաքական ընթանիքներից մեկը, ի թիվս այլ գնահատականների, կոչ է արել անհապաղ վերադառնալ բանակցություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Ռուսաստանի, ֆրանսիայի և ԱՄՆ-ի կենտրոնական դերով, որպես համանախագահների:

CDI-ը նաև կոչ է արել Եվրոպական Միությանը առավել ակտիվ դերակատարություն ստանձնել կոնֆլիկտի կարգավորման գործում:

Կազմակերպությունը նաև կոչ է արել երրորդ կողմերին զերծ մնալ ուղղակի և անուղղակի ռազմական միջամտությունից հակամարտությանը։

Արմեն ԱՇՈՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում