«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան մոտ ապագայում ԼՂ հակամարտությունը դադարեցնելու համար մի շարք նախաձեռնություններով հանդես կգան». Մակրոն

«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան մոտ ապագայում ԼՂ հակամարտությունը դադարեցնելու համար մի շարք նախաձեռնություններով հանդես կգան». Մակրոն

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.amՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվան հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ մոտ ապագայում Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար մի շարք նախաձեռնություններով հանդես կգան, գրում է eadaily.com գործակալությունը:

«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ, շատ մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար մի շարք նախաձեռնություններով հանդես կգան»,- հայտարարել է նա:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում