Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում իրենց կյանքը զոհաբերել են ՊԲ 54 մարտիկներ

Հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում իրենց կյանքը զոհաբերել են ՊԲ 54 մարտիկներ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԵրեկ ինտենսիվ մարտեր են ընթացել ամբողջ ռազմաճակատով, հակառակորդը շարունակել է գրոհել պաշտպանության բանակի մարտակարգերը՝ կիրառելով ինքնաթիռներ, ուղղաթիռներ, հրթիռահրետանային ողջ զինանոցը՝ օգտագործելով զրահատանկային և հատուկ նշանակության ստորաբաժանումներ. այսօր ասուլիսի ժամանակ նշեց Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Սարգսյանը:

Նա նշեց, որ մարտական գործողությունների դինամիկան, կիրառված սպառազինությունը և անձնակազմի քանակը աննախադեպ էր հատկապես հյուսիսային և հարավային ուղղություններում: Նրա խոսքով` գիշերվա ընթացքում լարվածությունը մի փոքր թուլացել է, սակայն հրետակոծությունները շարունակվել են անընդմեջ:

«Հակառակորդի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական արտադրության «Թադիրա» մակնիշի ռադիոկայան, որի վերծանման արդյունքում պարզվել է, որ նշված ուղղությամբ խմբավորումները ղեկավարվում են արաբերեն:

Երեկ հակառակորդը կորցրել է՝ 39-ը զրահատեխնիկա, 4 ՍՈւ -25 ինքնաթիռ, 3 ՄԻ-24 ուղղաթիռ, 17 ԱԹՍ, անձնակազմի կորուստը շուրջ 830 կարգի է: Ոչնչացվել է նաև հրետանային դիվիզիոն:

Ցավոք սրտի հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում իրենց կյանքը զոհաբերել են պաշտպանության բանակի 54 մարտիկներ, վիրավորների քանակը ճշտվում է, ունենք բավականին շատ վիրավորներ»,- նշեց Արթուր Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում