Ռուս ռոք երգչուհի Յուլյա Չիչերինան ԼՂ-ում ադրբեջանական ԱԹՍ-ների գնդակոծության տակ է ընկել

Ռուս ռոք երգչուհի Յուլյա Չիչերինան ԼՂ-ում ադրբեջանական ԱԹՍ-ների գնդակոծության տակ է ընկել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՌուս երգչուհի Յուլյա Չիչերինան, որն այս օրերին գտնվում է Լեռնային Ղարաբաղում, ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի գնդակոծման տակ է ընկել:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, տեղեկությունը հաստատել են երգչուհու մտերիմները: Նրա հեռախոսահամարն այժմ անհասանելի է:

«Այո, նա գնդակոծության տակ է ընկել: Մանրամասներ դեռ չկան, բայց բոլորս շոկի մեջ ենք այդ նորությունից: Նրա համար անջատված է»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Հայտնի է, որ Չիչերինան զբաղվում է մարդասիրական գործունեությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում