Թուրքիա զենքի արտահանումը կկասեցվի, եթե պարզվի, որ Կանադայից արտահանված տեխնոլոգիաները հանգեցնում են Մարդու իրավունքների խախտումների․ Կանադայի ԱԳՆ

Թուրքիա զենքի արտահանումը կկասեցվի, եթե պարզվի, որ Կանադայից արտահանված տեխնոլոգիաները հանգեցնում են Մարդու իրավունքների խախտումների․ Կանադայի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԿանադայի Արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել է, որ պատրաստ է դադարեցնել ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիա զենքի արտահանումը, եթե հետաքննության արդյունքում պարզվի, որ Կանադայից արտահանված տեխնոլոգիաները հանգեցնում են Մարդու իրավունքների խախտումների, գրում է National Post-ը։

Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնն այդ մասին ասել է կանադական մամուլին տված հարցազրույցում։

Նա պատասխանել է սպառազինությունների վերահսկման դիտորդական խմբերի կոչերին՝ դադարեցնել զենքի արտահանումը Թուրքիա:

«Ես անմիջապես հանձնարարել եմ մեր պաշտոնյաներին հետաքննել այդ պնդուները։ Ես պատրաստ եմ կասեցնել կամ չեղյալ հայտարարել ցանկացած թույլտվություն, եթե ապացուցվի, որ դրանք հանգեցրել են մարդու իրավունքների խախտումների»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում