Նայեք…զզվեք մի քիչ էսօրվա ամբոխից…

Նայեք…զզվեք մի քիչ էսօրվա ամբոխից…

Մենք սա ենք… Ոչ թե էս խառնիճաղանճ, անդեմ, մորթապաշտ, ոչինչ չհիշեցնող, օտարամոլ, հայատյաց ու ոչ մի արժեք չունեցող խուժանը, որ հաճախ տեսնում ես փողոցում… Որ թույն ու ատելություն է շնչում’ հանդեպ իր եղբայրը, որ ամեն Աստծո օր պատրաստ է թունավորելու ինքն իր երկիրը իր կյանքը… Մի պահ նայեք էս կադրերը, նայեք ու համեմատեք էսօրվա հային ու կհասկանաք, որ Հայ ասվածը’ դա միայն հայ ծնվել չի, դա նախ և առաջ հայկական արժեհամակարգի կրողն է, դա մարդասիրությունն է, դա ստեղծագործ կյանքն է, դա Փյունիկ թռչունն է, մահվան մահճից նորից հառնելն է… Դա հավերժի պայքարն է… Նայեք…զզվեք մի քիչ էսօրվա ամբոխից… զզվեք, տեսնելով էսօրվա փողոցներում շարժվող անդեմ ու անտեսակ ամբոխը, որ մոռացել է իր առաքելությունն ու ազգային պատկանելիությունը… նայեք, որ հասկանաք, որ բավական է արդեն, որ սթափվել է պետք, որ…

…Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս,
Ու գընում ենք մեր ճամփով,
Մըրրիկներով պատած անհույս,
Սև խավարով, մութ ամպով:
Մենք անցել ենք արյան ծովեր,
Սուր ենք տեսել ու կըրակ,
Մեր ճակատը դեմ ենք արել
Մըրրիկներին հակառակ:
Ու թեպետև պատառ-պատառ
Մեր դըրոշը սըրբազան,
Ու մենք չունենք տեղ ու դադար՝
Երկրից երկիր ցիրուցան:
Բայց գընում ենք մենք անվեհեր
Զարկերի տակ չար բախտի,
Մեր աչքերը միշտ դեպի վեր՝
Դեպի լույսը մեր ուխտի…

 

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում