«Սիրիացի գրոհայինները Վրաստանի տարածքով չեն տեղափոխվում Ադրբեջան». Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավար

«Սիրիացի գրոհայինները Վրաստանի տարածքով չեն տեղափոխվում Ադրբեջան». Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՏեղեկությունն այն մասին, որ սիրիացի զինյալների խմբավորումները Թուրքիայից Վրաստանի միջով են տեղափոխվում Ադրբեջան, չեն համապատասխանում իրականությանը: Նման հայտարարություն է արել Վրաստանի պետանվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլին՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացմանը վերաբերյալ Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ես ցանկանում եմ մեկնաբանել սոցիալական կայքերում տարածվող ապատեղեկատվությունն այն մասին, որ իբրև թե Թուրքիայից Վրաստանի տարածքով սիրիական ապօրինի խմբավորումներ են տեղափոխվում Ադրբեջանի ուղղությամբ: Ցանկանում եմ նշել, որ այդ տեղեկությունը ոչ մի հիմնավորում չունի: Դա սուտ է, դրա նպատակը Վրաստանում և տարածաշրջանում ընդհանրապես սրացում և լարվածություն ստեղծելն է»,– նշել է Լիլուաշվիլին:

Նա հավելել է, որ սոցկայքերում տարածվում են Ադրբեջան տանող ավտոճանապարհը փակելու կոչեր: Լիլուաշվիլիի խոսքով՝ Ազգային անվտանգության խորհուրդը կապի մեջ է գտնվում Հայաստանի և Վրաստանի գործընկերների հետ, և Վրաստանի և տարածաշրջանի անվտանգության դեմ ուղղված ցանկացած գործողություն կկանխվի:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում