Քաղաքացիական բեռներն Ադրբեջան և Հայաստան ուղարկվում են առանց ընդհատումների. Վրաստանի էկոնոմիկայի նախարար

Քաղաքացիական բեռներն Ադրբեջան և Հայաստան ուղարկվում են առանց ընդհատումների. Վրաստանի էկոնոմիկայի նախարար

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՎրաստանից քաղաքացիական բեռների տեղափոխումը Հայաստան և Ադրբեջան իրականացվում է անարգել: Ինչպես հայտնում է Новости-Грузия-ն, այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան անվտանգության խորհրդի՝ Արցախում տիրող իրավիճակին նվիրված նիստի ավարտին:

«Հակամարտության վերսկսման պահից ի վեր քաղաքացիական բեռով մեքեաների՝ սահմանը հատելու վիճակագրությունը չի փոխվել: Ամեն օր վրաց-ադրբեջանական և վրաց-հայկական սահմանը հատում է 750-800 ավտոմեքենա»,– ասել է Տուրնավան:

Վրաց նախարարը նաև ընդգծել է, որ Հայաստան բեռների առավել անվտանգ տեղափոխման համար գործարկվել է Նինոծմինդա-Բավրա անցակետը:

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի կառավարությունն արգելել է ռազմական բեռների տեղափոխումը Հայաստան և Ադրբեջան ինչպես ցամաքային, այնպես էլ օդային ճանապարհով:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում