AM | RU
USD
EUR
RUB

«Մենք չենք ուզում միջազգային վարձկաններ լինել»․ Ադրբեջան մեկնած և սպանված սիրիացի վարձկանի ազգական

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԼեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող արյունալի պայքարը շատերի կողմից դիտարկվում է որպես «միջնորդավորված պատերազմ» Անկարայի և Մոսկվայի միջև, որոնք կանգնած են վաղեմի վեճի հակառակ կողմերում, գրում է ամերիկյան Fox News հեռուստաալիքը՝ հաղորդելով, որ այս հակամարտությունում իր ուղղակի ներգրավվածությունն ունի նաև Թուրքիան, որը Սիրիայից ահաբեկիչներ է հավաքագրում և նրանց ուղարկում Լեռնային Ղարաբաղ։

Սիրիայից մի ահաբեկիչ, որը խոսել է անանունության պայմանով, Fox News-ին հայտնել է, որ այս շաբաթ մարտի դաշտում սպանվել են իր հարազատ Հոմս նահանգի Ռաստան քաղաքի չորս տղամարդիկ: Նրանցից մեկը՝ Թուրքիայի կողմից աջակցվող «Սիրիական ազգային բանակ»-ի 35-ամյա մայոր Քինան Ֆերզաթը, եղել է նրա ազգականը։

«Քինանը «Սիրիական ազգային բանակ»-ին միացել է որպես հրետանային բրիգադի հրամանատար։ 2018 թվականին նա հրաժարվել է հաշտվել ռեժիմի հետ և արտաքսվել է Սիրիայի հյուսիս, ինչպես և մյուս դասալքված զինվորական սպաները։ Քինանը երկու տարբերակ ուներ. կա՛մ պետք է գնար Իդլիբ և միանար իսլամիստական և ահաբեկչական կազմակերպություններին, կա՛մ ուղևորվեր Աֆրին և միանար թուրքական ազգային բանակին»,- ասել է Fox News-ի անանուն զրուցակիցը։

Նրա խոսքով՝ վերջինս նախընտրել է միանալ «Սուլթան Մուրադի» դաշինքին, որը գործում է թուրքական ազգային բանակի կազմում։

Նա հայտնել է, որ իր ազգականին վերջերս խնդրել են մեկնել Ադրբեջան և վերջինս վախեցել է հրաժարվել, ուստի նախ մեկնել է Ստամբուլ, այնուհետև՝ Ադրբեջան։

«Դա ցավալի նորություն էր ընտանիքի համար։ Մենք հեղափոխականներ ենք, և մենք մեր գործն ունենք, մենք չենք ուզում միջազգային վարձկաններ լինել»,- խոստովանել է ահաբեկիչի ազգականը։

Նա նաև ցուցադրել է Ռաստան քաղաքի մյուս երեք՝ 20-ից 30 տարեկան սպանված վարձկանների լուսանկարները։

Լրահոս
Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում․ հայտնաբերվել է «Կալաշնիկով»-ի 25-ից ավելի պարկուճ Զոհվածի հորը ծեծողին էլ պարգեւատրեց. «Հրապարակ» Որ ճանապարհներն են կապելու Թուրքիան Ադրբեջանին․ «Հրապարակ» Դատախազի տեղակալները դիմումներ կգրեն. կմնա միայն մեկը. «Ժողովուրդ» Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Պաշտպանության մասին աղմկահարույց օրենքն արտահերթ նիստով արագ կընդունվի. «Հրապարակ» Իշխան Սաղաթելյանը մեկնել է Եվրոպա. նա բարձր մակարդակի 10-ից ավելի հանդիպում է ունենալու «Հրապարակ» «Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության»․ այսօր, ժամը 11։00-ին երթ է լինելու Հայաստանը նշում է Սահմանադրության օրը Մի շարք համայնքներում կդադարեցվի ջրամատակարարումը Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ հայաստանյան բանկերում Ահազանգեր են ստացվել, որ Ռուսաստանի և Չինաստանի դեսպանատներում ռումբեր են տեղադրված ԱԱԾ բացահայտած «դավաճանական գործակալական ցանցի» 2-րդ կալանավորված զինծառայողն է ազատ արձակվել «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը տեղի կունենա Իրանում․ Բայրամով Կոտայքի մարզում 8-ամյա տղան պատահական կրակոցից մարմնական վնասվածք է ստացել Իշխանությունը չունի սոցիալական հենարան, բայց սա մեխանիկորեն չի ենթադրում ընդդիմության հաջողություն Գեղարքունիքում 44-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հորեղբոր 13-ամյա թոռանը. վերջինս մահացել է ՈւՂԻՂ. Ակցիա Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում Որոշել եմ վայր դնել պատգամավորի մանդատս․ Արթուր Ղազինյան Արցախի լինել-չլինելու հարցն է դրված, կառուցվող նոր ճանապարհը շատ մեծ վտանգներ է պարունակում Բրիտանական զինված ուժերը թուլացել են Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով Զոհվածների մեջ որդուն փնտրող հայրը նրան ողջ է գտել Երևանում 50 Cent-ին մատանի են նվիրել, ինչ է խորհրդանշում այն Կիևը բալիստիկ հրթիռներով հարվածել է ՌԴ Բելգորոդի և Կուրսկի բնակելի թաղամասերին Երբ կվճարվի հուլիս ամսվա կենսաթոշակը Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքը՝ տարադրամի փոխանակման կետերում Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Նիկոլի իշխանության կողմից հալածվելը պատիվ է. Իշխան Սաղաթելյան Հուլիսի 4-ին Երևանի և 7 մարզերի որոշ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում Իրանում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ է եղել․ կան զոհեր Երևանում հետխորհրդային շրջանում առաջին անգամ կառուցվել է տրոլեյբուսային երթուղու նոր ուղեհատված «Ես կվերադառնամ»․ 50 Cent-ը Երևանից լուսանկար է հրապարակել «Ռոման» և Հռոմն ընդմիշտ կմնան իմ սրտում․ Հենրիխ Մխիթարյանը հրաժեշտի նամակ է գրել Ով էս պայքարից զադնի դնի՝ Նիկոլ ա, ով շարժումը պառակտի՝ Նիկոլ ա. Իշխան Սաղաթելյան Մեր գլխին նոր պատերազմ է կախված․ Նիկոլ Փաշինյանը խաբել է իրեն ընտրողներին․ Աբրահամյան Նման որոշումներով իրենք ճանապարհ են հարթում իրենց սրտի օլիգարխների համար. Վահե Հակոբյան Այս անգամ էլ բռնապետիկը նրա «վզին դրել է» հրաժարական ներկայացնել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan