ԼՂ-ում Սիրիայից բերված 93 վարձկան է սպանվել, հանգստյան օրերին ուղարկվել է հավելյալ 430 մարդ. ՌԻԱ Նովոստի

ԼՂ-ում Սիրիայից բերված 93 վարձկան է սպանվել, հանգստյան օրերին ուղարկվել է հավելյալ 430 մարդ. ՌԻԱ Նովոստի

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԼեռնային Ղարաբաղում սպանվել է Սիրիայից բերված 93 վարձկան, որից 53-ի դիերն արդեն տեղափոխվել են Սիրիա: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ վկայակոչելով սիրիական ընդդիմության՝ իրավիճակին քաջատեղյակ աղբյուրներին:

Բացի այդ, աղբյուրի հավաստմամբ, նախորդ հանգստյան օրերի ընթացքում Ղարաբաղյան հակամարտության գոտի է ժամանել Սիրիայից վարձկանների 3-րդ խումբը:

«Ուղարկվել է 430 մարդ»,- նշել է աղբյուրը:

Սիրիական ընդդիմությունից մեկ այլ աղբյուր ավելի վաղ հայտնել էր, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ հակամարտության գոտում եղել է 322 «լավ զինված» սիրիացի վարձկան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հաստատել է, որ փաստեր ունի Թուրքիայի կողմից Սիրիայից տեղափոխված իսլամիստների՝ Ադրբեջանին աջակցելու հետ կապված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում