«Պետք է աջակցենք Հայաստանին»․ կոնգրեսական Բրեդ Շերման

«Պետք է աջակցենք Հայաստանին»․ կոնգրեսական Բրեդ Շերման

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱմերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը Twitter-ում դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող ագրեսիան և հայտնել, որ Ադրբեջանին զսպելու և հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածությունը կանխելու համար ինքը և իր գործընկերները նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին։

«Ադրբեջանի կողմից Արցախի հետ սահմանի երկայնքով իրականացվող ագրեսիայի լույսի ներքո մենք պետք է աջակցենք Հայաստանի ժողովրդին»,- գրել է Բրեդ Շերմանը՝ հավելելով, որ միացել է իր 46 կոնգրեսական գործընկերներին, որոնք Պոմպեոյին ուղղված նամակում կոչ են անում վարչակազմին օգտագործել բոլոր դիվանագիտական գործիքները լարվածության նվազեցման, Ադրբեջանի զսպման և հակամարտությանը Թուրքիայի ներգրավվածությունը կանխելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում