«Էրդողանը փորձում է վրեժխնդիր լինել հայերից, որոնք տասնամյակներ շարունակ պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը»․ Times of India

«Էրդողանը փորձում է վրեժխնդիր լինել հայերից, որոնք տասնամյակներ շարունակ պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը»․ Times of India

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր երկիրը գերտերություն դարձնելու հավակնությունների շրջանակում ակտիվորեն մասնակցում է Սիրիայի և Լիբիայի հետ հակամարտություններին, փորձում է մեծացնել իր ազդեցությունը Էգեյան ծովում, ԱՄԷ-ին մեղադրում է պաղեստինցիների դավաճանության համար, իսկ այժմ աջակցում է Ադրբեջանին Հայաստանի հետ հակամարտությունում, գրում է Times of India-ն։

Թերթն ընդգծում է, որ «թեև Անկարան զայրացրել է Արևմուտքին՝ փորձելով սերտ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, այնուամենայնիվ, և՛ Սիրիայում, և՛ Լիբիայում, և՛ հիմա Լեռնային Ղարաբաղում Թուրքիան և Ռուսաստանը միանգամայն տարբեր կողմերին են օգնում միևնույն պատերազմների շրջանակում»։

«Թուրքիայի ֆինանսական համակարգն այժմ խորը ճգնաժամի մեջ է, բայց ֆինանսական համակարգի բարելավման մեթոդներ փնտրելու փոխարեն, Էրդողանը փորձում է լայն հանրությանը շեղել այդ խնդիրներից»,- գրում է թերթը։

Ինչպես նշում է թերթը, «Էրդողանը ցանկանում է իրեն ներկայացնել որպես մուսուլմանների պաշտպան, իսկ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում՝ որպես սուրը ձեռքին մեծ ռազմիկ, որը մահմեդական ադրբեջանցիներին պաշտպանում է քրիստոնյա հայերի դեմ դիմակայությունում», մինչդեռ փորձում է վրեժխնդիր լինել հայերից, որոնք տասնամյակներ շարունակ պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում