Կոնգրեսականը ԱՄՆ իշխանություններին կոչ է արել դադարեցնել անվտանգության ոլորտում Թուրքիային և Ադրբեջանին օգնության տրամադրումը

Կոնգրեսականը ԱՄՆ իշխանություններին կոչ է արել դադարեցնել անվտանգության ոլորտում Թուրքիային և Ադրբեջանին օգնության տրամադրումը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը Twitter-ում ԱՄՆ իշխանություններին կոչ է արել դադարեցնել անվտանգության ոլորտում Թուրքիային և Ադրբեջանին օգնության տրամադրումը։

«Թուրքիան և Ադրբեջանը ապացուցել են, որ հուսալի չեն, և անվտանգության ոլորտում Միացյալ Նահանգներից այլևս չպետք է օգնություն ստանան։ Ես ուրախ եմ, որ իմ շատ գործընկերներ համակարծիք են այս հարցում, և հուսով եմ՝ սա երկարատև ազդեցություն կունենա ամերիկյան օգնության տրամադրման քաղաքականության վրա»,- գրել է կոնգրեսականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում