Թուրքական լիրան տարածաշրջանային ռիսկերի ֆոնին ռեկորդային անկում է գրանցել. Bloomberg

Թուրքական լիրան տարածաշրջանային ռիսկերի ֆոնին ռեկորդային անկում է գրանցել. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԹուրքական լիրայի փոխարժեքըռեկորդային արժեզրկում է ունեցել ամերիկյան դոլարի նկատմամբ, ինչը տեղի է ունեցել տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական ռիսկերի մեծացման ֆոնին, գրում է Bloomberg-ը:

Լիրայի փոխարժեքը նվազել է 0.9%-ով՝ մինչև 7.8692-ի հասնելով ԱՄՆ մեկ դոլարի նկատմամբ: Այսպիսով, այս տարվա կորուստները հասել են 24%-ի:

Նախօրեին հաղորդվել էր, որ Թուրքիայի դոլարային պարտատոմսերի գինը չորեքշաբթի նվազել է ավելի քան մեկ ցենտով, մինչդեռ երկրի սուվերեն պարտքի ապահովագրման ռիսկերի գինն աճել է, ինչը պայմանավորված է ԼՂ շուրջ ծավալվող ռազմական գործողություններով:

Թուրքիայի պարտատոմսերի ապրիլյան թողարկումը, որի մարման վերջնաժամկետը 2043թ. է, ինչպես նաև փետրվարյան թողարկումը, որի մարման վերջնաժամկետը 2045 թ. է, մեկ դոլարի հարաբերակցությամբ արժեզրկվել են ավելի քան մեկ ցենտով:

Tradeweb-ի տվյալները փաստում են, որ սա ավելի քան երկու շաբաթվա ընթացքում օրվա կտրվածքով խոշորագույն անկման դեպքն է:

Ըստ աղբյուրի՝ չորեքշաբթի թուրքական լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ անկման նոր հակառեկորդ է սահմանել այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի գործողությունները ԼՂ-ի դեմ ուղղված ահաբեկչական հարձակում են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում