«Ինչո՞ւ եք մեզ սպանում». Իսրայելի հայ համայնքը վրդովված է հրեական պետությունից Ադրբեջանին զենք մատակարարելու առնչությամբ․ The Jerusalem Post

«Ինչո՞ւ եք մեզ սպանում». Իսրայելի հայ համայնքը վրդովված է հրեական պետությունից Ադրբեջանին զենք մատակարարելու առնչությամբ․ The Jerusalem Post

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԻսրայելի հայ համայնքը վրդովված է հրեական պետությունից Ադրբեջան զենքի մատակարարումների առնչությամբ, Media Line լրատվական գործակալությանը հղումով գրում է The Jerusalem Post պարբերականը։

Media Line-ը զրուցել է Իսրայելում հայկական սփյուռքի ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ-ի հետ սերտ կապեր ունեցող պաշտոնյաների հետ:

«Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով խիստ զայրացած ենք Իսրայելի կառավարության վրա։ Դա վնաս է հասցնում ոչ միայն հայ ժողովրդին, այլև իսրայելցի ժողովրդին»,– Media Line-ին ասել է Իսրայելում «Նոյան Տապան» մշակույթի և կրթության հայկական կենտրոնի ղեկավար Դավիթ Գալֆայանը։

Իսրայել-Հայաստան առևտրային պալատի նախագահ Ցվի Կան Տորն, իր հերթին, հայտնել է, որ երկու երկրների միջև առևտրային հարաբերությունները դադարեցված են:

«Ամեն դեպքում հարաբերությունները բավականին սահմանափակ էին և համեմատաբար թերզարգացած»,– ասել է նա։

Ինչպես նշում է թերթը, մինչ կորոնավիրուսի համավարակի բռնկումը երկկողմ հարաբերություններում դրական միտում է նկատվել։

«Հենց հիմա ոչ մի իրական առևտրային գործունեություն չկա։ Սովորաբար Իսրայելը Հայաստանում մեծ աջակցություն է վայելում։ Բայց հիմա դա հօդս է ցնդում»,-հայտարարել է Ցվի Կան-Տորը:

Նրա խոսքով՝ Հայաստանում «Իսրայելի նկատմամբ շատ զայրույթ կա»:

«Ես խոսում եմ Հայաստանում իմ ընկերների հետ, և նրանք բոլորը մի բան են ասում. «Ինչո՞ւ եք մեզ սպանում»։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում