«Մենք պատրաստ ենք ճանաչել Արցախի անկախությունը». Ադամ Շիֆ (տեսանյութ)

«Մենք պատրաստ ենք ճանաչել Արցախի անկախությունը». Ադամ Շիֆ (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.amԱմերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, որ եթե Բաքուն և Անկարան հակամարտությունը խաղաղ կարգավորելու փոխարեն շարունակեն այս բռնությունը, ապա իրենք պատրաստ են ճանաչել Արցախի անկախությունը, գրում է Asbarez-ը:

«Ես հույս ունեմ, որ ԱՄՆ-ն պետք է հստակ բացատրի Ադրբեջանին և Թուրքիային, որ եթե նրանք հակամարտությունը խաղաղ կարգավորելու փոխարեն շարունակեն այս բռնությունը, ապա մենք պատրաստ ենք ճանաչել Արցախի անկախությունը»,– ասել է Շիֆը՝ խոստանալով աշխատել միջազգային համայնքի հետ արդյունքի հասնելու համար:

Շիֆը նման հայտարարություն է արել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ Արցախում շարունակվող հակամարտության մասին զրույցի ժամանակ:

«Մենք քննարկել են Ադրբեջանի շարունակական ռազմական արշավը, որին աջակցում են Թուրքիան և նրա կողմից Սիրիայից բերված օտար վարձկանները, և որը դարձել է հարյուրավոր մարդկանց մահվան, Արցախի բնակիչներից կեսի տարհանման պատճառ: Մենք քննարկել ենք նաև Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքի պատմական արժեք ներկայացնող Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրիթռակոծումը»,– նշել է կոնգրեսականը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով ԱՄՆ-ը տասնամյակներ շարունակ աջակցել է Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջացած վեճի խաղաղ, դիվանագիտական և բանակցային լուծումներին: Շիֆը նշել է, որ իրենք պահպանել են այդ քաղաքականությունը, նույնիսկ երբ Ադրբեջանը անհամար հարձակումներ է իրականացրել և նրանց նախագահը հաճախակի սպառնացել է պատերազմով՝ շփման գծի փոփոխությանն ուժով հասնելու համար:

«Նախագահներ Ալիևը և Էրդողանը պետք է հասկանան, որ իրենք չեն կարող լուծել տասնամյակներ շարունակվող սահմանային վեճը՝ բնակիչների դեմ անխնա ուժ գործադրելով: ԱՄՆ-ը գործունայն չի կանգնի, երբ նրանք փորձեն դա անել: Այս վեճի միակ լուծումը կարող են լինել բանակցությունները, այլ ոչ թե հայ խաղաղ բնակիչների վրա անձրև պես թափվող հրթիռները և ռումբերը»,– հավելել է Ադամ Շիֆը:

Նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել: Նա նաև նշել է, որ Սպիտակ տունը պետք է դատապարտի Անկարային և Բաքվին՝ տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը սպառնալու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում