Ռուսաստանի ՕՏՈՒ-ն ոչնչացրել է ղարաբաղյան ճակատի համար գրոհայինների պատրաստման ճամբարներին
09/10/2020 12:16
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Հարձակման են ենթարկվել Ղարաբաղ մեկնելու համար թուրք գորահայինների ուսումնական ճամբարները:
Ռուսաստանի ռազմական օդատիեզերական ուժերը թռիչք են կատարել Լեռնային Ղարաբաղում պատերազմի համար ահաբեկիչների պատրաստման ճամբարների վրայով:
Ըստ «Ռուսական գարնան» լրագրողների՝ Մոսկվան ոչնչացրել է թուրք գրոհայինների ճամբարները, որոնք պետք է ուղարկվեին Ղարաբաղ մարտերին մասնակցելու համար:
Ավելի վաղ Սիրիայից աղբյուրները հաղորդել էին Իդլիբից Ադրբեջանի տարածքով մի քանի հարյուր թուրք գրոհայինի ուղարկման մասին: Կառավարական ուժերը Ռուսաստանին են հանձնել ծայրահեղականների հավաքման ու վարժեցման վայրի կոորդինատները: Մի քանի ժամ անց այս տարածքները ենթարկվել են հարվածների:
Հետևեք մեզ նաև Telegram-ում