Հենց նոր ենք վերադարձել Հադրութից․ ռուս լրագրողները հերքել են քաղաքը գրավելու մասին Ալիևի հայտարարությունը

Հենց նոր ենք վերադարձել Հադրութից․ ռուս լրագրողները հերքել են քաղաքը գրավելու մասին Ալիևի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱյն ժամանակ, երբ տարածվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ իբր Հադրութ քաղաքը գրավելու մասին, քաղաքում եղել են ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ու ռուս լրագրողներ։

«Ես հենց հիմա Հադրութում եմ և չգիտես ինչու մենակ հայերի եմ տեսնում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ռուսական WarGonzo-ի լրագրողները ևս հերքել են Ալիևի հայտարարությունը։

«Ալիևը հայտարարել է, թե ազատագրել է Հադրութը։ WarGonzo նախագծի թիմը հենց նոր է վերադարձել Հադրութից։ Այն Արցախի պաշտպանական բանակի վերահսկողության տակ է»,-գրել են նրանք։

Քիչ անց լրագրողները նաև իրենց լուսանկարն են ներկայացրել Հադրութից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում