ԱՄՆ կոնգրեսականն առաջարկում է դադարեցնել ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին

ԱՄՆ կոնգրեսականն առաջարկում է դադարեցնել ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱդրբեջանի կողմից հարգանքի լիակատար բացակայությունը Արցախի դեմ կրակը դադարեցնելու վերաբերյալ վերջին պայմանավորվածության նկատմամբ պատճառներից ընդամենը մեկն է, որի հիմքով Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի ռազմական աջակցությունը Ադրբեջանին, ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է կատարել ԱՄՆ կոնգրեսական Թիջի Քոքսը՝ ներկայացնելով Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի՝ Ադրբեջանի Զինված ուժերի կողմից հրթիռակոծման վերաբերյալ մի հրապարակում:

Կոնգրեսական Քոքսը, որ ակտիվորեն աջակցել է ԱՄՆ-ից կողմից Արցախին ականազերծման աշխատանքների իրականացման համար տրվող աջակցությունը պահպանելուն, առաջարկում է պատժամիջոցներ սահմանել ադրբեջանցի մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնք պատասխանատու են հարյուրավոր մահերի համար, ինչպես նաև՝ վերանայել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ:

«Արդեն երկու շաբաթ է՝ նրանք ագրեսիվորեն ոտնահարում են մարդկանց իրավունքներն ու շարունակում են բռնություն գործադրել հայերի նկատմամբ: Միացյալ Նահանգները պետք է դեմ արտահայտվի ահաբեկչությանն ու գործի հիմա»,- գրել է կոնգրեսականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում