Մենք դատապարտված ենք Հաղթելու․․․ Մեզ այլ ելք չունենք․․․

Մենք դատապարտված ենք Հաղթելու․․․ Մեզ այլ ելք չունենք․․․

Աշխարհն իրականում կանգնած է համաշխարհային պատերազմի ռիսկի առջև, չնայած նրան, որ որոշ «մասնագետներ» պնդում են, թե եթե Սիրիայի դեպքում չի սկսել, էս պարագային՝ ընդհանրապես հավանական չի։ Եթե հավանականություններն եք ուզում գնահատել՝ պարզապես ուսումնասիրեք բերվող քարտեզը ու փորձեք հասկանալ Հայաստանի ու Սիրիայի աշխարհագրական տարբերությունը։

Իրականում, կարող է և չսկսել, ու տա Աստված, որ չսկսվի։ Բայց, էդ չսկսվելու համար ամենածանր գինը հիմա մե՛նք ենք վճարում․․․ Ու սա պետք է գիտակցենք՝ հետագայում աշխարհի հետ մեր հարաբերություններն ու պարտք ու պահանջները ճշգրտելիս․․․

https://times.am/?p=169202&l=am

Դեռ 2016 թվականին էս հոդվածն էի գրել․ «Հայության պայքարը թուրանի դեմ», մանրամասն ու հանրամատչելի վերլուծած է է՛ն, ինչ տեղի է ունենում հիմա։ Ցավոք նույնիսկ այսօր, շատ շատերը չեն տարբերում անգամ պանիսլամիզմը՝ պանօսմանիզմից ու պանթյուրքիզմից, չգիտեն ինչ բան է պանթուրանիզմը․․․ մինչդեռ էդ մասին դեռ 1930-ականներից արդեն գիտականա շխատանքներ կային․․․

Տեղի ունեցողը, այդ թվում՝ ահաբեկիչների ներգրավումը, «Իսլամական պետություն» հորջորջվող ահաբեկչական կազմակերպությունը, Սիրիայում և արաբական աշխարհում տեղի ունեցող պրոցեսները հենց դրանց համատեքստում պետք է դիտարկվեն․․․

Սուլթան Աբդուլ Համիդը, որը որոշել էր ստեղծել Իսլամական խանություն (պետություն)՝ ինքն էլ դառնալ Խանը, մի դրոշի տակ էր փորձում հավաքել ողջ իսլամ աշխարհը։ Նրան փոխարինելու եկան դավանափոխ հրեաները (դյոնմեները)՝ երիտթուրքերը, որոնք սկսեցին պանօսմանիզմի պրոպագանդան, և որին խաբվեցին այն ժամանակի «էս ուրիշ թուրքեր են» կուտն ուտող ու տարածող շատերը (հա, էդպիսինների պակաս էն ժամանակ էլ չկար, ինչպես և հիմա չկա, ցավոք)։

Գերմանիայում և այլուր ազնվականությանը սպանելով իշխանության եկած սիոնիստների հետ՝ առաջին աշխարհամարտում պարտվելուց հետո, իշխանության կորուստը կանխելու համար «երիտթուրք» դյոնմեներն անցան պլան Բ-ին՝ պանթուրքիզմին (Աթաթուրքն էլ, երիտթուրքերի կեղծ դատավարությունն էլ թոզ փչոցի էին դրսի համար)՝ զարգացնելով Ադրբեջանի տարածքից էնտեղ տարածված և դարձյալ մի շարք սիոնիստների (ինչպիսին օրինակ Արմինիուս Վամբերին էր, անունը կապ չունի հայերի հետ, հայատյաց ու մարդատյաց տականք էր) կողմից զարգացվող թեզը, թե չի կարող իսլամադավան արաբն հավասար լինել թուրք ցեղին։ Եւ որ իսլամն ու իսլամադավան այլ ազգերին պետք է օգտագործել՝ պանթուրքիզմ կառուցելու համար, իսկ պանթուրքիզմի հաջորդ քայլը՝ պանթուրանիզմը պիտի լինի։

Այդ նույն սխեման այսօր էլ օգտագործում է Էրդողանը՝ փորձելով մի կողմից ստանձնել սունի աշխարհի առաջնորդի դեր (Սոֆյայի տաճարը, հրեաների հետ կեղծ կոնֆլիկտը, շիա աշխարհի դեմ հաթաթան և այլն, և այլն), մյուս կողմից՝ էդ աշխարհից հավաքագրվող վարձկաններին օգտագործում է պանթուրքական ծրագրերի իրականացման համար։

Հետևելով Ղազախստանի և թյուրքալեզու այլ երկրների ներկայիս «չեզոքությանը»՝ կարելի է ենթադրել, որ այսբերգի դեռևս երևացող գլուխը պանօսմանիզմն է․․․

Պանթուրքիզմն, իմ դիտարկմամբ, Կազանյան (Թաթարստան) ուղեղային կենտրոններում մշակված ծրագրերից էր, որը Ռուսաստանը փորձում էր օգտագործել՝ Ռուս-Պարսկական պատերազմից հետո՝ Ռուս-Պարսկական սահմանը գծելու համար։ Պարսկաստանի հյուսիսում ապրող թյուրքալեզու ցեղերին ներշնչելով թյուրքական երազանքը՝ ջանում էին, բնական թշնամանք հրահրելով, տևական (բնական) սահման գծել այդտեղ։ Բայց հաշվարկներում սխալվեցին, քանի որ պանթուրքիզմը դուրս եկավ վերահսկողությունից ու տարածվեց ավելի ուժեղ կազմակերպված թյուրքական պետություններում՝ դառնալով սպառնալիք ողջ աշխարհի համար՝ իր բոլոր հետևանքներով։

Դրան հաջորդող քայլերը՝ ինչպիսին, Ադրբեջանին սիրաշահելով (Արցախն ու Նախիջանը նրանց նվիրելը, և ոչ միայն)՝ Թուրքիայից կտրելու փորձն էր, կամ ադրբեջանցի եզրույթը որպես ազգային պատկանելիություն շրջանառության մեջ դնելը, ինչպես նաև Իրանական Ադրբեջան տերմինը, ղրղրզների թշնամացումն ուզբեկների հետ և այլն, և այլն․․․ Սրանք ընդհանուր ծիրի մեջ պետք է դիտարկել։

Ցայսօր շատերի համար անհասկանալի են մնում սիոնիստ բոլշևիկների այդ քայլերը։ Մինդեռ նրանց ևս տեղը տեղին քաշել են, ինչպես հիմա են քաշում․․․ Չնայած այն հանգամանքին, որ առաջին հայացքից լինելով հակառակ թևերում՝ Գերմանիայի սիոնիստական կենտրոնների համակարգմամբ Թուրքիայի և Ռուսաստանի սիոնիստ կենտրոնական օղակները համագործակցում էին: Ընդհանրապես սիոնիզմի պայքարն հայության ու Համահայկական ցանցի դեմ լրիվ առանձին ուսումնասիրության նյութ է, բայց որը ուղիղ կերպով կապված է նաև այժմ տեղի ունեցողի հետ։ Առանձին ուսումնասիրության նյութ է նաև Ադրբեջան պետությունը՝ սիոնիզմի կոնտեքստում և այնտեղի լեռնային հրեաները, որոնք «փայլեցին» նաև վերջին շրջանում՝ Հայկական Ծիրանի դեմ կազմակերպած իրենց ակցիաներում․․․

Մի քանի բառով համաշխարհային սիոնիզմի և համաշխարհային Հայության հիմնական հակադրությունը հասկանալու համար․

Ջուղայի վաճառականների համաշխարհային կապիտալը (տես Լեո – Խոջայական կապիտալը), միջազգային առևտուրն ու հսկայական ոսկին Հայերից խլելու և վերջնականապես Հայկական հարցը փակելու ծրագրերից էր՝ սիոնիստական ուժերի կողմից Հայոց Ցեղասպանության ծրագրումն ու դրա իրագործումը թուրքերի ու քրդերի ձեռամբ, որին նրանք և՛ս դեմ չէին՝ իրենց հաշիվներն ունենալով։

Էստեղ միջանկյալ ցանկանում եմ ընդգծել պետություն ունենալու կարևորությունը, քանի որ անգամ 21-րդ դարում որոշ ախմախներ կային, որոնք հոդված էին պատրաստում «պետության վախճանը» խորագրով՝ նշելով, թե 21-րդ դարում որոշիչը կապիտալն է, իսկ պետականությունը խոցելի է դարձնում այն։ Մենք տեսանք, թե ինչ եղավ Հայկական կապիտալի հետ՝ առանց պետության, չնայած նրան, որ անգամ 1700-ականներին կային պայծառ ուղեղներ, որոնք արդեն իսկ ապագա պետության սահմանադրությունն էին գրում՝ շատ լավ հասկանալով, որ չկա ապագա Հայությանը (եւ հայկական կապիտալին), առանց Հայկական Պետականության և Բանակի՝ որը պիտի պաշտպանի այն։

2018 թվականին և՛ս մի ծավալուն նյութ էի գրել, որտեղ փորձել էի հանգամանալից ներկայացնել վերը բերված որոշ դրույթներ և այլ հարցեր․․․

https://times.am/?p=241664&l=am

Հոդվածը, որն ուներ «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» վերտառությունը, գրել էի սորոսական թշնամական 5-րդ շարասյան կողմից ազգային կառույցների և բանակի դեմ ուղղված հերթական քարոզչական ալիքի պատճառով։

Շատերը, միգուցե և մոռացել են արդեն, բայց մոտ երկու տարի առաջ Ազգ-Բանակ հայեցակարգին և մի շարք այլ ռազմավարական ծրագրերին (որոնք ցայսօր իրենց նպատակին ծառայում են) զուգահեռ՝ մշակվել և հանրային քննարկման էր դրվել ռազմահայրենասիրական դաստիարակության հայեցակարգը, որը ենթադրում էր դպրոցներում ազգային գաղափարախոսության ընդգծված դոմինանտություն, նախնական զինվորական պատրաստության և ռազմական գործի վերաբերյալ գիտելիքների ավելի լայն և պրակտիկ ներդրում, և դրան հակառակ՝ դրսից պատվիրված կեղծ ու քայքայիչ օրակարգերի, աղանդավորական շարժումների ճնշում և դուրս մղում դպրոցից։

Բնականաբար, այդ հայեցակարգի դեմ ոռնոց ու վայնասուն բարձրացրեցին ողջ սորոսական վաճառված բրիգադը և նրանց քարոզչական ազդեցության տակ գտնվող էշերի բազմությունը։

Գրում եմ էշերի բազմություն, որովհետև փորձը ցույց է տվել, որ նրանցից շատերը, նույնիսկ ամեն անգամ փաստերով համոզվելուց հետո որ քարոզչության զոհ էին, հերթական հաջորդ անգամն էլի՛ կուլ էին տալիս սորոսական թշնամախմբի էմոցիոնալ խայծը ու կրկնում նույն էշությունը։

Վերը բերված նյութում որոշակի անդրադարձ կատարել եմ է՛ն հիմնական սյուներին որոնց խփել ու խփում են (այո, անգամ էս օրերին) դրսից ստացվող դրամաշնորհներով մեր երկրում վխտող թշնամական գործակալները։

Սրիկա գրանտակերներ կան, որոնք անգամ էս օրերին, չե՛ն դադարում ապառազմականացման քարոզը, երբ երկրում ռազմական դրություն է հայտարարված և լայնամասշտաբ պատերազմական գործողություններ են ընթանում։ Ցավալին այն է, որ դրանց մի մասը տարբեր պաշտոններ ունի այսօր, իսկ համապատասխան կառույցները կարծես “չեն տեսնում” դրանց գործունեությունը։ Սա ընդգծում եմ՝ հաստատապես հորդորելով, որ խելքները գլուխներն հավաքեն, թե՛ կառույցները, թե՛ դրանք․ մարդկանց համբերության առաձգականությունն անսահման չի․․․

Որոշել էի մի ծավալուն հոդված պատրաստել՝ «հոկտեմբերի 27»-ին ընդառաջ, որտեղ պատրաստվում էի անդրադառնալ տարատեսակ հակահայերի, գրանտալափ սրիկաների, տարիներ շարունակ բանակի դեմ քարոզչություն անող տականքների մի բոլուկի՝ ցույց տալով նրանց խաղացած գեոպոլիտիկ ու հակահայ կեղտոտ խաղը․․․

Հասկանալի պատճառներով այդ նյութի հրապարակումը կհետաձգեմ, բայց մի քանի առանցքային կետի կանդրադառնամ այսօր։

90-ականների պատերազմից հետո, երբ կնքվեց հրադադարը, իսկ պատերազմի այդ փուլի ավարտին մոտ, տարօրինակ հանգամանքներում զոհվեցին առանցքային մի շարք իրապես հզոր ու ազգային դերակատարներ, շատերը միգուցե չնկատեցին, թե ինչպիսի ականներ տեղադրվեցին պետականության հիմքերում, որոնք ցայսօր շարունակում են վնասել մեզ․․․

Այդ ժամանակ էլ ոմանց շարքից հանեցին՝ պիտակավորելով իբրև հանցագործ, վտանգ և այլն, հետո մինչև հանրությունը սկսեց հասկանալ ով-ով էր՝ արդեն ուշ էր․․․

Ցավոք, բայց երևի ժամանակ էր պետք, որ Վազգեն Սարգսյանն էլ նկատեր իր շուրջը տեղի ունեցող որոշ զարգացումներ և համապատասխան քայլեր ձեռնարկեր․․․

Վազգենի կողմից պարտվողական քարոզ տանողներին իշխանությունից վռնդելուն գործնականում զուգահեռ՝ Հայաստանում բացվեց սորոսի գրասենյակը, որը սկզբնական շրջանում «անմեղ» ծրագրեր էր իրականացնում՝ հավաքագրելով տարատեսակ գործակալների։ Նախնական փուլում ֆինանսավորելով «գիտություն», «մշակույթ», «արվեստի գործիչներ», «շոուբիզնես»՝ իր շուրջը հավաքեց հանրային կարծիքի վրա ազդեցություն ունեցող խմբերին, որոնցից ֆիլտրեց իրեն անհրաժեշտ՝ սրբություն, ազգություն ու հայրենիք չունեցող սողուն, տականք տեսակը։ Ժամանակի ընթացքում, Եվրոպական ինտեգրացիայի անվան տակ՝ փոփոխելով օրենսդրական դաշտը, պարարտ հող ստեղծեց թաթերն ավելի երկարելու համար։ 

Հաջորդ էտապով՝ «կանանց իրավունքներ»-ի համար պայքարի անվան տակ մտավ մեր երկրի Միջնաբերդ՝ Ընտանիք, Եկեղեցի, Բանակ, Դպրոց․․․ 

Քայքայիչ գործունեությունը շարունակելու համար նրան այլևս պետք չէին «շոուբիզի» օգտագործված մի շարք գործիչներ, այդ դարն անցել էր, և հերթական էտապը՝ ԶԼՄ-ներն էին։

Եթե ուշադրություն դարձնեք վերջին տարիների ֆինանսավորմանը՝ առանցքային տեղ են զբաղեցնում տարատեսակ ԶԼՄ-ները (ընդ որում, տարօրինակ կերպով դրանց մի մասը և՛ս ներգրավված էր հայ-թուրքական «խաղաղասիրական» այլ ծրագրերում)։

Վերջին փուլում նրա հիմնական ֆինանսավորման գոտում էին հոգեբանները, հոգեմետ, ցավազրկող ու նարկոտիկ դեղորայքի վերահսկողությունը, փակ համակարգերում մարդու իրավունքների անվան տակ՝ բանակ և այլ կառույցներ մտնելը․․․

Տասնյակ հազարավոր դոլարներ են ծախսվել՝ բանակի դեմ քարոզչություն կազմակերպելու, բանակի նկատմամբ հակաքարոզ տանելու և բանակը բարոյալքելու համար։ Մի շարք ներկայիս պաշտոնյաներ՝ դա լավ կհիշեն, իսկ եթե չեն հիշում՝ ժամանակը գա՝ կհիշեցնենք։ Բայց կարծես էն ժամանակ (որ և՛ս պատերազմական շրջան էր), նրանք ո՛չ միայն անհանգստացած չէին բանակի դեմ քարոզով, այլև անձամբ էին մասնակցում՝ այդ ակցիաներին․․․ Տարօրինակ կերպով սորոսականների զգալի մասը լևոնականներ են (չնայած, որ լևոնականները փորձում են կեղծ օրակարգ ստեղծել, թե սորոսը գործունեություն է ծավալել Լևոնից հետո), և կիսում են լևոնիզմի բոլոր պարտվողական թեզերը, միևնույն ժամանակ պարբերաբար ներգրավվում են հայ-թուրքական «խաղաղասիրական» միջոցառումներում․․․

Այս ամենը ժամանակին փաստերով հրապարակվել է, և հետագայում էլի՛ կհրապարակվեն։ Բայց այսօր, հիշողության այս փոքրիկ թարմացումից հետո, ցանկանում են անդրադառնալ մի կարևոր հարցի, որի մասին պատրաստվում էի ծավալուն նյութ հրապարակել՝ մի փոքր ավելի հանգիստ պայմաններում։ Ցավոք, ինչպես տեսնում եք՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ, և հիմա ստիպված եմ հնարավորինս կարճ, բայց ձեր ուշադրությունն հրավիրել այդ թեմաներին․․․

Շատերդ նկատած կլինեք, որ սորոսական գրանտակերների ճնշող մեծամասնությունը, որոնք ամենակատաղի քննադատության են ենթարկում Ռուսաստանին, տարօրինակ կերպով սերտ շփումների մեջ են թուրքերի, ադրբեջանցիների հետ, «թուրքներողներ» են, կամ կեղծ «խաղաղարարներ»․․․ Նրանցից շատերը (այդ թվում պաշտոնի գտնվող), բազմաթիվ անգամներ հանդես են եկել թուրքերի հետ «խաղաղ ապրելու» կոչերով, մասնակցել են սեմինարների (այդ թվում՝ Թուրքիայում), փո՛ղ են ստացել դրա դիմաց՝ զուգահեռաբար քայքայիչ քարոզչություն տանելով բանակի, եկեղեցու, ազգային արժեքների դեմ, և դրանց զուգահեռ՝ նաև Ռուսաստանի, մեկ-մեկ էլ՝ Իրանի դեմ (կարիք կա՞ հիշեցնելու ԱԺ-ում ոմանց ելույթները, կամ բարձրացրած հարցերը՝ էն մնացած գործունեությունը դեռ չհաշված)․․․

Որպեսզի ավելի հստակ պատկերացնեք այդ օրինաչափության պատճառը, պետք է կարդաք վերևում՝ երկրորդ հղմամբ բերված հոդվածս, և նայեք այստեղ բերվող քարտեզին։

Արևմյան քարոզչությունը, որը գերազանցապես ուղղված է Ռուսաստանի ու Իրանի դեմ, և նպատակ է հեպանդում նրանց ազդեցության թուլացումը տարածաշրջանում՝ ուզած չուզած ենթադրում է այլ պետությունների ազդեցության աճ։

Այդ “այլ պետությունները”, ըստ էության Թուրքիան է, որը չափերով ու մասշտաբներով համեմատելի է Ռուսաստանին և գտնվում է Հայաստանի հետ անմիջակա հարևանությամբ։

Թուրքիա և Իրան պետություններից միայն Թուրքիան է ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Իրանը՝ ճիշտ հակառակը (ՆԱՏՕ-ի և Իսրայելի թշնամի), ընդ որում, նույն Ռուսաստանին և՛ս ցանկալի չէ տարածաշրջանում Իրանի դերակատարության աճը։ Նաև այդ հանգամանքով (գազի և էներգետիկ այլ թեմաները դեռ չհաշված) է պայմանավորված, որ մի քանի դար Իրանի տիրապետության տակ ապրած Արևելյան Հայաստանն, ընդամենը 70 տարի ապրելով Սովետների կազմում, էսօր գործնականում անտեղյակ է Իրանից ու իրանական մշակույթից, դե իսկ լեզվի մասին՝ լռեմ։

Ցավոք, բայց մեր տեղական մի շարք հաստագլուխ էշեր և՛ս՝ կամ չեն հասկանում, կամ էլ (որ ավելի վատ է) հասկանալով՝ փոխարենն ընդարձակեն Հայոց լեզվի ազդեցության գոտիները, փորձում են անգամ Հայաստանում սահմանափակել այն՝ մոռանալով, որ լեզվական էքսպանսիան պատերազմական ամենահզոր զենքերից է։

Բնականաբար, բացի Ռուսաստանից, Հայաստանին և՛ս ձեռնտու չէ պարսկերենի մասսայական (ընդգծում եմ՝ մասսայական, ոչ թե մասնագիտական շրջանակների համար) ուսուցումը դպրոցներում (քանի-որ մի քանի միլիոնանոց հարևան Իրանն ուղղակի կուլ կտա Հայաստանին)։

Նույնն է նաև թուրքերենի պարագային։

“Թշնամու լեզուն պետք է իմանալ” արտահայտությամբ, որոշ շրջանակներ, դարձյալ խաղալով մի շարք տեղական էշերի էմոցիաների վրա, արդեն իսկ փորձում էին օրակարգ բերել դպրոցներում թուրքերենի մասսայական դասընթացների հարցը։

Միայն հիմարը չի հասկանում, որ դա ուղիղ կերպով դուռ է բացում թուրքական քարոզչության համար։

Նորից եմ ընդգծում․ խոսքը նեղ մասնագիտական, բուհական և ոլորտային շրջանակներում թուրքերենի և թշնամու լեզվի ուսումնասիրության մասին չէ, այլ դպրոցներում՝ մասսայական դասերի։ Կարծում եմ՝ հետայսու էս հարցը կփակվի, ու որևէ ապուշի մտքով այլևս չի անցնի թեման օրակարգ բերել։ 

Շարունակենք, Հայաստանում պրոռուսական տրամադրությունների որոշիչ գործոնը մեր երկու հարևան թշնամիների և պատերազմական վիճակի առկայությունն է։ Հետևաբար, ռուսական գործոնի թուլացումը ինքնին ենթադրում է հանրության շրջանում պատերազմի ռիսկի և հավանականության բթացում։

Այլ կերպ եթե ասեմ՝ Ռուսաստանի դեմոնիզացիան ուղեկցվում էր Թուրքիայի (վերջերս նույնիսկ Ադրբեջանի) ապադեմոնիզացիայով․․․

“Հակամիլիտարիստական” կոչերով հանդես եկող մի շարք վարձկաններ, տարիներ շարունակ զբաղված էին այս օրակարգերի զարգացմամբ։ Բանն հասավ նրան, որ անգամ ԱԺ բերվեց մի օրենք, որով քրեականացվում էր թշնամանք պարունակող կոչերը։ Կհիշեք, թե ինչպիսի դիսկուսի առիթ դարձավ դա․․․ Չմանրամասնենք հիմա․․․

Մի ամբողջ ցանկ կարող եմ հրապարակել էդ մարդկանց, որոնց մի մասը էսօր էլ անգամ պաշտոնների է, աշխատում են լրատվական (այդ թվում՝ առանցքային) ծառայություններում, դրսի լսարանի մոտ հանդես են գալիս որպես էքսպերտ և այլն․․․

Մարդիկ, որոնք ավագանի են, նախկին կամ ներկա պատգամավոր, կառավարության անդամ (ՀԿ սեկտորը դեռ մի կողմ), որոնք զբաղված էին պրոթուրքական և կեղծ “խաղաղասիրական”, հակաբանակային, ապազգային քարոզներով, որոնք բազմաթիվ անգամներ Վրաստանում, անգամ Ստամբուլում հանդիպումներ են ունեցել թուրքերի, ադրբեջանցիների հետ, որոնք չեն խորշել բազմաթիվ անգամներ ընդգծելու, որ իրենք ունեն թուրք ու ադրբեջանցի ընկերներ, որոնց հետ մշտապես կապի մեջ են, որոնք թուրքիայի դրոշի հետ նկարվում էին, որոնք “ոչ պետությանը, ոչ սահմաններին, ոչ բանակին, ոչ եկեղեցուն” և էս տեսակ կոչեր էին անում, կամ էդ կոչերը բարձր (անգամ պետական, ասենք ԱԺ փոխխոսնակի) մակարդակով հավանության արժանացնում․․․ էսօր էդ մարդիկ “դարձել են միլիտարիստ” և “զբաղված են թիկունքի համակարգմամբ”։ Իսկ իրենց կողմից ատելի “ռազմահայրենասեր շիզոֆրենիկները” սահմանին պահում են նաև դրանց հետույքը՝ ինչպես միշտ․․․

Ես ցավ եմ ապրում, որ մեր կյանքի լավագույն տարիները մենք ստիպված ենք եղել ծախսել էդ անբարոյականի վաստակների՝ դրսի վարձկան գործակալների և դրանց քայքայիչ, հակաբանակային, հակահայ, հակաազգային գործունեության դեմ կռիվ տալով։
Էն նույն ընթացքում, երբ էդ տականքները հերթական դոլարն էին լափում, մենք վատնում էինք մեր կյանքն ու ժամանակը՝ դրանց քայքաիչ գործունեության հերթական ալիքը կանխելու վրա։ Մինչդեռ հազարավոր ծրագրեր կային, որոնք իրագործելու դեպքում, այսօր մի քանի մակարդակով ավելի հզոր կլինեինք, մի քանի աստիճանով ավելի պատրաստ՝ դիմակայելու էսօրվա մարտահրավերներին։

Մարդիկ կան, որոնց ծրագրերը դրանք խափանում էին՝ թույլ չտալով կրթել ու պատրաստել երիտասրադներին, դրա փոխարեն զարգացնելով իրենց կեղծ օրակարգը․ թե բա դպրոցը միլիտարիզացնում են, բուհը ու մանկապարտեզը միլիտարիզացնում են․․․կանանց խփում են, փոքրամասնություններին հալածում են․․․

Հիմա մարդիկ, որոնք այդ տարիներն ու ժամանակը կարո՛ղ էին և պե՛տք է ծախսեին մեր երկրի հավաքական և, ինչու ոչ՝ իրենց անհատական հզորացման վրա, էսօր ստիպված են գերմարդկային ճիգերով, լարելով իրենց պոտենցյալը՝ անբնական ջանքեր գործադրել մի քանի տարում չհասցրածը մի քանի ժամում անելու համար (զինվորական պատրաստություն, տեխնիկա, գիտելիք և այլն), իսկ էդ տականքների մի մասը թռած է, մի մասը վայ վույը դրել է՝ ե բերեք հասցրեք, էս էն (անուղղակի ինֆորմացիաներ հաղորդելով թշնամուն), մի մասը՝ “ֆորմա հագած” նկարվում է ֆեյսբուքի համար՝ փորձելով վաղվա օրվա իրենց ապրելուն երեսատեղ վաստակել։ Բայց միևնո՛ւյն է՝ չի՛ հաջողվելու ձեր դեմքից մաքրեք էդ կեղտը, որը տարիներով քսել եք՝ նավթադոլարների տեսքով․․․

Ինձ պիտի հարցնեն, ի՞նչ նավթադոլարներ, ասեմ՝ ով չի հասկանում, թե ինչ է նույն սորոսը․․․ Անգամ էսօր կան մարդիկ, որոնք դա կեղծ օրակարգ են կարծում։ Մինչդեռ սորոսն ընդամենը միջնորդ է, մեկը, որը վերցնում է իր միջնորդավճարը իր գործունեության համար։

X երկիրը ցանկանում է վնասել Y երկրին, բայց “մնալ մաքուր” և, միևնույն ժամանակ՝ նվազագույն կորուստներով։ Մի քանի միլիարդի զենք գնելու փոխարեն մի քանի միլիոն դոլար է վճարում սորոսին՝ պայմանով, որ գաղտնի կպահվի իր տվյալները, իսկ սորոսը, ըստ էության, ստանալով իր միջնորդավճարը՝ Y երկրում գտնում է դավաճան շանորդիների, որոնք պատրաստ են սեփական մորն էլ ծախել, եւ էդ շանորդիների միջոցով առաջին երկիրը քայքայիչ գործունեություն է ծավալում իր թշնամի երկրի տարածքում։

Ես բերել եմ փաստեր, որոնք վկայում էին Ալիևի, Էրդողանի և Սորոսի կապի մասին (նկարներ կան, որոնք անգամ Ալիևի պաշտոնական էջում էին տեղադրված)։ Էսօր մենք տեսնում ենք, որ նույնիսկ Իսրայելն է բացէիբաց սնում Թուրքիային ու Ադրբեջանին․․․

Իսկ Ադրբեջանի ֆինանսական մախինացիաների մեջ Բրիտանական (անգլոսաքսոնական) և այլ կազմակերպությունների ներկայացվածությունը առանձին ծավալուն հոդվածով լույս էր տեսել դեռ տարիներ առաջ, որից հետո անգամ լրագրող սպանվեց, ով զբաղված էր Ադրբեջանի կեղտոտ ֆինանսական խաղերը մերկացնելով․․․

Ձեզ ի՞նչ է թվում, Արևմուտքը և համաշխարհային կապտալիզմը (սիոնիզմը) հենց էնպե՞ս էր շահագրգռված տարածաշրջանով։ Թե՞ Բրիտիշ Պետրոլիումը մարդասիրական առաքելությամբ է Ադրբեջանում՝ ինչպես սորոսն էստեղ․․․

Խնդրեմ, ստորև Ադրբեջանի կեղտոտ փողերի և դրանց “եվրոպական” շրջանառության մասին ևս մի նյութ՝ որին կարող եք ծանոթանալ։ Ի՞նչ երաշխիք, որ նույն սորոսի գրասենյակի կողմից խրախուսվող հակաբանակային ու հակահայկական ակցիաները էս “Եվրոպական” խողովակներից չէին(չեն) ֆինանսավորվում․․․

https://www.theguardian.com/…/uk-at-centre-of-secret...

Սորոսականներն (ու լևոնականները շատ մեծ չի տարբերությունը) իրենց ընդդիմախոսներին մեղադրում էին ռուսական գործակալ լինելու մեջ՝ փորձելով “բոլորին տեղավորել մի ամպուլայում”։ Չի բացառվում, որ էդ “ընդդիմախոսների” մի մասին հենց իրենք էլ “աճեցնում էին”՝ որոնք, կրկնելով մեր ասածները, զուգահեռաբար ակնհայտ անասունություններ էին դուրս տալիս՝ ընդհանուր ֆոն ստեղծելով, թե սորոսական 5-րդ շարասյանը քննադատողները, տեսեք, այ էս դեմքերն են։ Բանն հասել էր նրան, որ անգամ Ալիևն է փորձում փրկել տեղական թուրքասերներին՝ քննադատելով սորոսականներին։
Էդ ամենին նպաստում էր իհարկե, Ռուսական կողմի տապոռ քարոզչությունը (այդ թվում՝ հայկական ազգանուն կրող որոշ դեմքերի միջոցով), որից ճարպկորեն օգտվում էին “փափուկ ուժի” արևմտյան գուրուները․․․ 

Իհարկե, շարքային քաղաքացին, որը էս ամենը չէր տեսնում, կամ չէր էլ ցանկանում տեսնել, քանի որ զբաղված էր իր առօրյա հոգսերով և կուրացած էր ատելության հերթական դոզայով, էսօր հանկարծ բացել է աչքերը ու սկսել հասկանալ որոշ բաներ։

Բայց ցավոք, անգամ հիմա՝ դեռ կան հիմարներ, որոնք չեն ցանկանում ամբողջությամբ գիտակցել իրականությունը․․․Կասեի զավեշտայի իրականությունը, եթե հատուցած գինն էս չլիներ։ Ցավոք, բայց այսօր ա՛զգը (հենց ազգը, ոչ թե ժողովուրդը կամ էշերի բազմությունը), վճարում է պետության, հատուկ ծառայությունների թերացման, էշերի ապուշության, անտարբեր ու արխային մասսայի և շանորդի գործակալների ծավալած գործունեության դիմաց շատ մեծ ու ցավոտ գին։ Ցավոք, բայց ստացվում է, որ էս գնով պիտի բացվեր հանրության աչքերը, և մարդիկ հասկանային, որ Հայաստանում Ազգ-Բանակն այլընտրանք չունի, որ Հայը չի կարող չլինել ԱԶԳ-ԲԱՆԱԿ, հակառակ դեպքում՝ նա ուղղակի չի լինի։

Սա նույնիսկ սկսել է գիտակցել նա, ով իր պաշտոնավարման ողջ ընթացքում գեթ մեկ անգամ ՀԱՅ ԱԶԳ արտահայտությունը չգործածեց, դրա փոխարեն՝ ժողովուրդ, քաղաքացի և հազարավոր այլևայլ տերմիններ օգտագործելով․․․ Եւ բնական է, որ հիմա պիտի գիտակցեն, քանի որ հենց հիմա այլևս չկա ժողովուրդ, այլ միայն ԱԶԳ է․․․եւ այդ Ազգը՝ Բանակ է․․․

https://times.am/?p=225668&l=am

Այս մասին ևս խոսվել է բազմիցս, բայց մենք սովոր ենք, որ դանակն հասնի ոսկորին՝ նոր գիտակցենք։ Հուսամ, որ գոնե հիմա կսկսեն գիտակցել։ Հուսամ գոնե հիմա, քանի որ նույնիսկ ա՛յս պայմաններում տարատեսակ գործակալները դեռ շարունակում են վխտել երկրում և ծավալել իրենց քայքայիչ գործունեությունը՝ հակամիլիտարիստական կոչերով և ոչ միայն․․․

Նորից եմ պնդում․ մեր հատուկ ծառայություննեը րոպե առաջ պարտավոր են զբաղվել դրանցով, եթե չեն ցանկանում, որ դրանցով զբաղվելու մանդատը իրենցից վերցվի․․․ Խելքներդ գլուխներդ հավաքեք․․․

Հիմա դառնանք սկզբին։

Եւ ուրեմն, նրանք ովքեր կասկածում են, որ հակառուսական քարոզները դիտավորությամբ ուղեկցվում էին Թուրքիայի և Ադրբեջանի ապադեմոնիզացմամբ և թշնամի լինելու վտանգի բթացմամբ, կարող են պարզապես դիտել թե ինչ վիճակում է հայտնվել հիմա Վրաստանը (Ուկրաինայի և Բելառուսի մասին թերևս արժի առանձին մի նյութ պատրաստել)։ Պատահական չէ նաև, որ տարատեսակ գործակալների մշակումը հաճախ հենց Վրաստանի տարածքում էր տեղի ունենում, որովհետև Վրաստանն, ըստ էության, այլևս “արևմտյան շարժիչով” թուրքական ազդեցության գոտի է․․․

Շատերը կարող են ենթադրել, թե ես հիմա զբաղված եմ պրոռուսական քարոզով։ Ավելին ասեմ, եղել են նույնիսկ անբարոյականի վաստակներ, որոնք մեջքիս հետևում փորձել են փսփսոցներ տարածել, անուն կպցնել։ Դա գործակալներին բնորոշ հին տակտիկա է, երբ մարդուն ուղիղ կերպով ու փաստարկված վնասել չեն կարողանում, սկսում են բամբասանքներ տարածել նրա հասցեին։ Բնականաբար դրանցից որևէ մեկը, ի տարբերություն ինձ, գեթ մեկ փաստ չի բերել իրենց զառանցանքները ապացուցելու համար։ (Դրանցից մեկը, մի անգամ նույնիսկ ստիպված եղավ կուլ տալ` “ստի մե՞րը” հայհոյանքը, կցկտուր փորձելով արդարանալ, թե էդ փողերը ինքը չի ստացել, այլ իր կազմակերպությունը՝ ջուր մուր գնելու համար, երբ ես փաստով դեմ տվեցի իրենց լափածը, իսկ մյուսները թող հանգիստ սպասեն քֆուր կուլ տալու իրենց հերթին)։ Եւ նորից եմ ընդգծում, ի տարբերություն նրանցից շատերի՝ ես ՄԻՇՏ բերել եմ հազարավոր փաստեր, և ցույց եմ տվել, որ նրանք վճարվում են իրենց քայքայիչ գործունեության համար։ Ինչևէ, ինձ ճանաչողներն ու էջիս հետևողները շատ լավ գիտեն թե՛ հայացքներս, և թե՛ արժեքները՝ որոնք դավանում եմ։ (Սա մի փոքր բարոյախրատական ակնարկ՝ էն սրիկաներին, որոնք փորձել են, և կամ փորձում են նենգափոխել իմ գրածները։)

Բայց էստեղ կա հետաքրքիր մեկ այլ պրոցես․ հիմա նույնիսկ ամենամոլի հակառուսները էսօր սկսել են պրոռուսական երգեր երգել, որովհետեև գիտակցում են, որ էն զենքը, որով կռվում է Հայ Զինվորը՝ իրենց մաման չի ծնում, և ոչ էլ սորոսի գրասենկայում են պատրաստում։ Ձևի համար, գետ մի փամփուշտ եկե՞լ է իրենց հովանավորներից․․․ Չգիտեմ․․․

Իսկ դառնանք Ռուսաստանին (եւ ոչ միայն)․

Իրականությունն այն է, որ տարածաշրջանում թուրքական աշխարհաքաղաքական շահերը հակադարձ համեմատական են Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, Եվրոպայի, Հնդկաստանի (և այլն) շահերին․․․ Հետևաբար, պլոճիկ ունեցող ցանկացած երկիր, որը գոնե մեկ-մեկ նայում է քարտեզին և հասկանում է տեղի ունեցող պրոցեսները, չի կարող և չպետք է զբաղվի Թուրքիայի հետ սիլիբիլի անելով (որքան էլ կարճաժամկետում ձեռնտու կլինի, մի երկրի կողմից թուրքիզմը որպես մահակ գործածել տարածաշրջանային երրորդ մրցակցի դեմ, կամ փորձել դրանով բալանսավորել միմյանց)։

Հարց է առաջանում, էդ դեպքում ինչի՞ են ռուսները զենք վաճառում թուրքերին, ատոմակայան պատրաստում և այլն․․․ Պատասխանեմ․ որովհետև ինչպիսի ապուշ կային 100 տարի առաջ, նույն ձևով էլ շարունակում են մնալ․․․ Նույնը վերաբերում է Անգլիային, Ֆրանսիային, եվրոպական այլ երկրներին, Իրանին․․․

Իսկ փաստն այն է, որ այսօր Ռուսաստանում միլիոնավոր թուրքեր են ապրում, էլ չխոսենք այն հանգամանքից, որ Ռուսաստանի ողջ հարավային սահմանը, թյուրքալեզու պետություններ են, որոնց մի մասը պանթուրքիզմի ծրագրերին բավականին լոյալ են և մասնակցում են պանթուրքական հանդիպումներին։ Նրանցից Ղազախստանը (որը նաև ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է), նույնիսկ պանթուրքիզմի կենտրոն դառնալու նկրտումներ ունի և էդ տեսանկյունից ձեռնոց է նետել Թուրքիային (չինական ազդեցությունից զատ, թերևս նաև է՛ս հանգամանքով կարելի է փորձել բացատրել նրա ժամանակավոր առերևույթ պասիվությունը, ՀԱՊԿը չհաշված)։

Թուրքերի պակաս չկա նաև Եվրոպայում։ Էս տեմպերով թերևս կարճ ժամանակ անց նրանք էդտեղ մեծամասնություն կկազմեն։ Նույն խնդրի առաջ է կանգնած նաև Իրանը՝ իր հյուսիսում ունենալով պանթուրքական քարոզների գոտում հայտնված մոտ 30 միլիոնանոց թյուրքալեզու բնակչություն։ Վրաստանի Մառնեուլ ադրբեջանաբնակ նահանգում ծնելիության թիվը հավասար է Հայաստանում տարեկան ծնելիության թվին․․․
Ու էս ամենը տեսնում են բոլորը, հասկանում են բոլորը (բացի Հայաստանի դինջ մասսայից, փաբի փոշիներից և էշերից, որոնք կուլ են տվել թշնամական գործակալների քարոզչական խայծը)։

Հետևաբար, էս ամենը մի օր պիտի պայթեր։

Մեր խնդիրն էր՝ էդ “պայթյունի” ժամանակը հնարավորինս հետաձգել․․․ Հետաձգել՝ զուգահեռ տեխնիկապես հզորանալով, որպեսզի քանակի ու փողի դեմ տեխնիկան բանեցնենք, ոչ թե․․․

Ղեկավարներից ոմանց դա հաջողվում էր, ոմանց՝ ոչ այդքան։ Բայց էն ինչ տեղի ունեցավ վերջին շրջանում, սրընթաց կերպով արագացրեց ու մոտեցրեց էս օրը (Լավ է, թե վատ՝ դա հարցի այլ կողմն է և ժամանակը թող դատավոր լինի)։ Հենց էդ ամենի ֆոնին պետք է դիտել 2019 թվականին Քարնեգի հիմնադրամի կողմից հրապարակված հոդվածը, որով կոչ էր արվում հեռացնել Արցախի ուժայիններին, որին հաջորդեց գեներալիտետի դեմ ուղղված կեղտոտ քարոզչական արշավը և վակաբեկման ծրագիրը՝ նույն սորոսական գործակալների կողմից։ Էս ամենի կոնտեքստում պետք է դիտարկվի հակաբանակային ակցիաները և բանակի նկատմամբ վստահության նվազեցման փորձերը։ Էս ամենի կոնտեքստում պետք է դիտարկել մեր ռազմական դաշնակիցների հետ հարաբերությունների հետևողական փչացնելը, ՀԱՊԿ-ը (որքան էլ որ ֆիկտիվ կառույց է այն, այդ մասին էլ տեղադրածս առաջին հղմամբ) և այլ օրինակները, որոշ “խորհրդականների” տված խորհուրդները և դրան հաջորդած հետևանքները (ի դեպ, ու՞ր են դրանք հիմա)․․․

Էս ամենի ծիրում պետք է դիտարկել Իսրայելում դեսպանատան բացելու անասուն գաղափարը՝ և դրա հետևանքով Իրանի հետ հարաբերությունների կնճռոտումը․․․ Էս ամենի ֆոնին պետք է դիտարկել տնտեսության՝ անիմաստ, մասնագիտորեն չհիմնավորվող լոքդաունը․․․ էսպիսի օրինակները հազարավոր են․․․

Եւ ամբողջ հարցն այն է, որ այս վտանգների մասին ասվել է, ասվել է հազար անգամ։ Բայց ամեն անգամ ասողները պիտակավորվել են իբրև “ռուսական գործակալ”, իսկ որոշ չոր գանգեր էլ ընդհանրապես բացառում էին Թուրքիայի հնարավոր ներգրավվածությունը մեր դեմ օր-օրի մոտեցող պատերազմին․․․ (Ի դեպ, հիմա՞ ինչ կասեն․․․)․․․

Եւ չնայած էս ամենին, չնայած նրան, որ 90-ականների պարտվողական-լևոնական-սորոսական թևի մի շարք կարկառուն ներկայացուցիչներ էսօր դեռ պաշտոնավարում են, մենք իրավունք չունենք կրկնել 90-ականների սխալները։ Մենք իրավունք չունենք պառակտվել ներսում և տուրք տալ, թույլ տալ, որ պարտվողական քարոզչություն իրականացնեն թիկունքում (ով ուզում է լինի դա իրականացնողը)։ Իրավունք չունենք թույլ տալ, որ շարքից փորձեն հանել իրապես ազգային, նվիրյալ հայերին (պիտակավորմամբ կփորձեն, թե լևոնիզմին բնորոշ այլ եղանակներով, հենց բնի մեջ խեղդել է պետք նման փորձերը, տականքն այլևս չպիտի օգտվի այդպիսի սցենարներից)։

Այսօր արդեն ունենք այն՝ ինչ ունենք՝ պատերազմ, որը կարելի՛ էր հետաձգել, բայց որն անհնար էր կանխել։ Պատերազմ, որը սկսել են արդեն․ որը պարտադրել են մեզ, ու որը պիտի կանգնեցնենք միայն ու միայն մենք․․․

․․․Որովհետև ինչպես 100 տարի առաջ, այդպես էլ հիմա՝ ոչ-ոք չի փորձի ուղիղ կերպով առճակատման գնալ Թուրքիայի հետ։

Ուզու՞մ եք հասկանալ, թե ինչ է կատարվում, Թուրքիան և պանթուրքիզմն ուսումնասիրելուն զուգահեռ, կարդացեք թուրքական բանակի կապիտան՝ Սարգիս Թորոսյանի հուշերը։

Սևով սպիտակի վրա մարդը գրում էր, որ քայքայված, հյուծված, գործնականում ոչնչացված թուրքական բանակի և Թուրքիայի վրա այդպես էլ չհարձակվեց ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Անգլիան․․․ Քանի որ Ռուսաստանը սպասում էր որպեսզի Անգլիան հարձակվեր, հաղթեր ու հյուծվեր, որից հետո ինքը ցամաքով զորք կմտցներ Թուրքիա՝ ստանալով հեգեմոնիա այդտեղ, իսկ Անգլիան սպասում էր, որ Ռուսաստանը կհարձակվի, և հյուծվելուց հետո նոր արդեն ի՛նքը զորք կմտցնի Կոնստանտնուպոլիս՝ ձեռք բերելով հեգեմոնիա։

Եւ ո՞վ շահեց այդ ամենից, իհարկե՝ Թուրքիան, որը շանտաժի ենթարկեց և՛ Ռուսաստանին, և՛ Անգլիային, և՛ Եվրոպային՝ սպառնալով ոտքի հանել նրանց տարածքում բնակվող իսլամ աշխարհին (Էն ինչ անում է և այժմ)։

Նույնն էլ հիմա է․ աշխարհը շատ լավ տեսնում և գիտակցում է էս ամենը, շատ լավ հասկանում են, որ Թուրքիան չի սահմանափակվելու Հայաստանով, որ Թուրքիային եթե հաջողվեց ամրապնդել իր ազդեցությունը Կովկասում՝ հաջորդը Ռուսաստանի Հարավն է, կամ՝ Իրանի Հյուսիսը, կամ Եվրոպան․․․ (որն ավելի վաղ կմտնի ուղիղ առճակատման մեջ)․․․

Բայց նրանցից ոչ մեկը ռիսկ չի անում ուղիղ կերպով իր վրա վերցնել հարվածը՝ հասկանալով, որ ինքը, միգուցե և կհաղթի Թուրքիային, բայց կկորցնի իր սուվերենությունը՝ քայքայելով իր տնտեսությունը պատերազմում․․․ Նրանք բոլորն էլ գիտակցում են, որ վաղ թե ուշ դա իրենց դուռն էլ կթակի, բայց նրանք բոլորն էլ նույն մոլորության մեջ են՝ ցանկանալով հնարավորինս հեռացնել այդ հարվածի ժամանակը, կամ փորձելով այն թողնել երրորդ երկրին՝ իսկ իրենք շագանակներ հանեն ուրիշի ձեռքով․․․ Չգիտեմ, թե ինչքան կտևի այս ամենը, և որտեղ վերջապես կկտրվի դարով պրկվող աշխարհաքաղաքական աղեղի թելը․․․ Բայց փաստն այն է, որ Հայաստանն էսօր ողջ “քաղաքակիրթ աշխարհի” “ծափերի”, “համակրանքի” և “մտահոգությունների” ներքո՝ իր ուսերին է վերցրել քաղաքակրթությունը թուրքական ժանտախտից փրկելու Աստվածային Առաքելությունը․․․

Եւ այս պատերազմում մենք չունենք այլ ելք՝ քան հաղթանակն է․․․ որովհետև հաղթանակի այլընտրանքը՝ մեր չգոյությունն է, իսկ մենք իրավունք չունենք չլինել․․․ որովհետև Աստվածընտրյալ Ազգը պիտի՛ լինի․․․ Եւ Հայաստանը պիտի լինի ՄԵ՛Ծ ու ՀԶՈՐ․․․ Հետևաբար, Կեցցէ՛ Հայաստանը, Կեցցե՛նք Մենք․․․

Աստված Պահապան Հայ Ազգին․․․

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

10․10․2020 թ․

Հետևեք մեզ նաև Telegram-ում