Խուզարկություն են կատարել Նարեկ Մալյանի բնակարանում, մասնավորապես, առգրավվել են երեխաների հեռախոսները. Տիգրան Աթանեսյան

Խուզարկություն են կատարել Նարեկ Մալյանի բնակարանում, մասնավորապես, առգրավվել են երեխաների հեռախոսները. Տիգրան Աթանեսյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Times.am: Երեկ ժամը 23:00-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչության քննիչները, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադևոսյանի որոշման հիման վրա խուզարկություն են կատարել Նարեկ Մալյանի բնակարանում: Այս մասին գրառում է կատարել փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Խախտելով օրենքը, խուզարկությունը առանց որևէ անհրաժեշտության, կատարվել է գիշերային ժամին, անտեղի անհանգստություն պատճառելով Նարեկի տիկնոջը և մանկահասակ երեխաներին: Խուզարկությամբ, մասնավորապես, առգրավվել են երեխաների հեռախոսները, հավանաբար Angry birds 2 խաղի հմտություններին տիրանալու նպատակով:

Քրեական գործը հարուցված է ՀՀ քր.օր-ի 144 և 254-1 հոդվածներով 2016 թվականին: Այսինքն՝ անկախ գործի դատարկությունից, անցել են վաղեմության ժամկետները, նաև միանշանակ կիրառելի է համաներման ակտը: Սա ակնհայտ ապօրինություն է,մանավանդ մեր երկրի այս օրհասական օրերին: Դատարանի որոշումը և քննիչի գործողությունը կբողոքարկվեն օրենքով սահմանված կարգով»,-գրել նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում