Կոնգրեսական Բրեդ Շերմանը մասնակցել է հայ համայնքի բողոքի ակցիային

Կոնգրեսական Բրեդ Շերմանը մասնակցել է հայ համայնքի բողոքի ակցիային

12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել և նշել, որ հոկտեմբերի 11-ին մասնակցել է հայերի բազմահազարանոց բողոքի ակցիային, որը տեղի է ունեցել Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության առջև:

«Այսօր պատիվ ունեի կանգնել հազարավոր մարդկանց կողքին, որոնք Լոս Անջելեսում մասնակցում էին «Երթ հանուն հաղթանակի» ցույցին՝ պահանջելով դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան Արցախում և Հայաստանում»,- գրել է կոնգրեսականը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում