ԵՄ երկրների արտգործնախարարներն այսօր կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը

ԵՄ երկրների արտգործնախարարներն այսօր կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.amԵՄ 27 անդամ երկրների արտգործնախարարներն այսօր կայանալիք հանդիպմանը կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։ Այս մասին գրում է Tass-ը։

ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան Բրյուսելում լրագրողներին ասել է, որ արտաքին գործերի նախարարները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը՝ հաշվի առնելով Մոսկվայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, որի արդյունքում մարդասիրական նպատակներով զինադադարի մասին համաձայնություն էր ձեռք բերվել:

ԵՄ խորհրդի օրակարգում կլինի նաև իրավիճակը Բելառուսում, Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը՝ Նավալնիի թունավորման հետ կապված։

ԵՄ խորհրդի նիստը տեղի կունենա Լյուքսեմբուրգում` առաջին անգամ կորոնավիրուսային համաճարակի մեկնարկից ի վեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում