ՍԴ նախագահի ընտրության համար ինքնաառաջադրվել է Արման Դիլանյանը

ՍԴ նախագահի ընտրության համար ինքնաառաջադրվել է Արման Դիլանյանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Այսօր հրավիրվել է Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ՝ ՍԴ նախագահի և փոխնախագահի ընտրության օրակարգով։ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը հայտնում է, որ ՍԴ նախագահի ընտրության համար ինքնաառաջադրվել է ՍԴ դատավոր Արման Դիլանյանը:

Առաջադրվել է նաև Արևիկ Պետրոսյանի և Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը, որոնք հանդես են եկել ինքնաբացարկի հայտարարությամբ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն՝ ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը, չէր ընտրվել, քանի որ չէր հավաքել ընտրության համար անհրաժեշտ 5 ձայն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում