Գերմանիան Թուրքիային կոչ է արել զերծ մնալ սադրանքներից

Գերմանիան Թուրքիային կոչ է արել զերծ մնալ սադրանքներից

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Panorama.am: Թուրքիան պետք է զերծ մնա Միջերկրական ծովի արևելքում գազային վեճում սադրանքներից։ Reuters-ի փոխանցմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը՝ ավելացնելով, որ Գերմանիան ի նշան համերաշխության կանգնելու է Կիպրոսի ու Հունաստանի կողքին՝ որպես ԵՄ գործըկեր։

«Եթե Թուրքիայի կառավարությունը հետաքրքրված է բանակցություններով, ինչպես հայտարարել է, ապա Անկարան պետք է վերջ դնի զսպումների ու սադրանքների միջև փոխազդեցություններին»,- հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարարը՝ Կիպրոս ու Հունաստան թռիչքից առաջ։

Նա առաջարկել է Թուրքիային բաց մնալ բանակցությունների համար և կոչ է արել Անկարային ձեռնպահ մնալ վիճելի տարածքներում գազի պաշարների հետազոտության իրականացումից։

Հիշեցնենք, որ երեկ թուրքական նավն ուղղություն է վերցրել Միջերկրական ծովի արևելյան հատված հետազոտությունների նպատակով, ինչից հետո Հունաստանը ԵՄ-ից պահանջել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ՝ օֆշորային գոտիներում հետազոտության իրավունքների մասով։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում