Հարյուրավոր զինյալներ Սիրիայից տեղակայվում են Ղարաբաղում. Wall Street Journal

Հարյուրավոր զինյալներ Սիրիայից տեղակայվում են Ղարաբաղում. Wall Street Journal

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Aysor.amԹուրքիայի հետ կապված հարյուրավոր սիրիացի զինյալներ տեղափոխվում են Ղարաբաղ, գրում է Wall Street Journal-ը:

Պարբերականը նշում է, որ հարյուրավոր այլ արմատականներ պատրաստվում են ուղարկվել այնտեղ:

Տեղափոխությանը մասնակցող սիրիացու խոսքով՝ գրոհայինները սեպտեմբերի կեսերից մինչև 100 հոգի խմբերով մեկնում են Ղարաբաղ: Նա հավաստիացնում է, որ տարածաշրջան մեկնելու համար նրանց գայթակղվում են մինչև 2 հազար դոլար աշխատավարձի խոստումով: Միևնույն ժամանակ, շատերն արդեն ցանկություն են հայտնել վերադառնալ, քանի որ իրենց կողմից կորուստների թիվն աճում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում