ԼՂ հարցի քաղաքական լուծումը պետք է զուգահեռ ընթանա արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման հետ. Լավրով (ուղիղ)

ԼՂ հարցի քաղաքական լուծումը պետք է զուգահեռ ընթանա արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման հետ. Լավրով (ուղիղ)

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.amՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ծավալուն հարցազրույց է տալիս՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրմանն ու հարցի խաղաղ կարգավորման շուրջ ռուսական կողմի միջնորդական ջանքերին:

Նախարարի հետ զրուցում են RT հեռուստաալիքի և Sputnik լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, Говорит Москва ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ռոման Բաբայանն ու Комсомольская правда պարբերականի գլխավոր խմբագիր Վլադիմիր Սունգորկինը:

Նա նշել է, որ հարցի քաղաքական լուծումը պետք է զուգահեռ ընթանա արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման հետ:

«Առաջարկները, որոնք համանախագահները մշակել են և շարունակում են մշակել, մնում են բանակցային սեղանին և դրանց բովանդակությունը հայտնի է»,- ասել է Լավրովը:

Անդրադառնալով Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև ԼՂ հակամարտության գոտում մարդասիրական հրադադար կնքելու շուրջ կնքված համաձայնագրին՝ Լավրովն ընդգծել է, որ դրանք բացառիկ բանակցություններ էին:

«Ընդգծեմ, որ վճռորոշ պահին իր ներդրումն է ունեցել նախագահը, քանի որ նա վերահսկում էր մեր գիշերային քննարկումները»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը՝ մանրամասնելով, որ բանակցությունների գիշերը երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ:

Լավրովի խոսքով՝ բանակցային գործընթացից անմասն չի մնացել նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, քանի որ կարևոր էր համաձայնեցնել, որ հրադադարն ինքնին բավարար չէ, եթե չլինեն կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում